Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 77.53-1.94 WTI - 73.62-3.76
COMEX:  GOLD - 4181.90-0.82 SILVER - 65.53-1.10
COMEX:  PLATINUM - 1641.70-1.22
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.55-0.11 EUR/GBP - 1.1422-0.25
FOREX:  EUR/USD - 1.1422-0.25 GBP/USD - 1.3239+0.02
STOCKS RUS:  RTSI - 990.05-4.65
STOCKS US: DOW JONES - 51712.71+0.29 NASDAQ - 26166.60-1.32
STOCKS US: S&P 500 - 7472.79-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 69788.38-3.55 TOPIX - 3990.38-2.56
STOCKS CHINA:  HANG SENG - 23336.28-1.82 SSEC - 4106.25-1.37
STOCKS EUR:  FTSE100 - 10437.85+0.72 CAC40 - 8400.11-0.25
STOCKS EUR:  DAX - 25139.69+0.62
23/06/2026  CBA:  USD - 368.08+0.01 GBP - 486.68-0.42
23/06/2026  CBA:  EURO - 419.65-1.94
23/06/2026  CBA:  GOLD - 49667+546 SILVER - 785.19+19.96
Հայկական նորաձևությունը Քովիդի մարտահրավերներին ընդառաջ Եվրոպական միության «EU4Business» նախաձեռնության հետ
21/07/2020 14:11
Կիսվել

Հայկական նորաձևությունը Քովիդի մարտահրավերներին ընդառաջ Եվրոպական միության «EU4Business» նախաձեռնության հետ

Դեռևս խորհրդային տարիներին Հայաստանն աչքի էր ընկնում զարգացած տեքստիլ արդյունաբերությամբ։ Գյումրիում նույնիսկ մի ամբողջ թաղամաս կոչվել է «Տեքստիլ», որտեղ գործում էր Լենինականի համանուն գործարանը։ Այսօր՝ տարիներ անց, տեքստիլ արդյունաբերությանը զուգահեռ տեղական շուկայում որպես առանձին ոլորտ կայանում է նորաձևությունը, որը զարգացման մեծ ներուժ ունի։ Այս գործում հայկական ընկերություններին աջակցում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Առևտրի միջազգային կենտրոնի կողմից իրականացվող Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը։

«Հայաստանը մշտապես առանձնացել է տեղական որակյալ հագուստով ու կոշկեղենով։ Տեղական արտադրողները ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկայում մրցունակ լինելու զգալի ներուժ ունեն, ինչը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է գրագետ մշակված բիզնես, այդ թվում և մարքեթինգային ռազմավարություն», – նշում է ռուսաստանյան հայտնի Fashion Consulting Group ընկերության համահիմնադիր ու կոմերցիոն տնօրեն, Առևտրի միջազգային կենտրոնի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդատու Անուշ Գասպարյանը, ով նորաձևության մարքեթինգի ոլորտում ավելի քան 20 տարվա փորձառություն ունի։

Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնության շրջանակում Անուշը խմբային և անհատական առցանց խորհրդատվություն է տրամադրել ավելի քան 20 փոքր և միջին տեղական ձեռնարկությունների, որոնք ձգտում են բարելավել իրենց մրցունակությունը և դուրս գալ միջազգային շուկա։ Սեմինարը կազմակերպվել էր Առևտրի միջազգային կենտրոնի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից։

«Հայկական արտադրանքի 52%-ն արտահանվում է ԵԱՏՄ, 45%-ը՝ Եվրոպա և 3%-ը՝  այլ շուկաներ: ՄԱԱԶԿ բազմամյա փորձը դիտարկելով՝ սեմինարի համար ընտրվել են այն թեմաները, որոնք հայկական ընկերություններին հնարավորություն կընձեռեն խորը գիտելիքներ ունենալ շուկաների առանձնահատկությունների մասին և նպատակաուղղված կիրառել ռեսուրսները՝ արտահանումը բարելավելու համար», – նշում է ՄԱԱԶԿ ծրագրի համակարգող Արաքսյա Գրիգորյանը: 2014թ.-ից սկսած ՄԱԱԶԿ «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրն օգնում է նոր շունչ հաղորդել Հայաստանում հագուստի և կոշիկի արտադրության զարգացմանը և խթանել արտահանումը:

Վեցօրյա սեմինարի շրջանակում միջազգային փորձագետն օգնեց մասնակիցներին ավելի խորը հասկանալ իրենց բիզնեսների առջև ծառացած խնդիրները, որոնք հիմնականում առնչվում էին գնային սեգմենտավորմանը, հաղորդակցության ու վաճառքի ուղիների գրագետ օգտագործմանը, արտահանմանը և Քովիդ-19 համավարակի արդյունքում առաջացած տնտեսական մարտահրավերներին։ Անուշն արժեքավոր խորհուրդներ տրամադրեց այս խնդիրների լուծման նպատակով՝ մատնանշելով ընկերությունների մրցակցային առավելությունները։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 40 ղեկավարներ, առաջխաղացման ու վաճառքի պատասխանատուներ և դիզայներներ 23 ՓՄՁ-ներից։

«Հաջողության հասնելու համար յուրաքանչյուր ընկերություն պետք է կարողանա խաղալ տվյալ շուկայի կանոններով, ինչը ենթադրում է մրցակցային դաշտում սեփական դիրքի մասին հստակ պատկերացում ունենալ, պոտենցիալ պատվիրատուին կամ գնորդին թիրախավորելու և գրագետ գնային քաղաքականություն վարելու հմտություններ։ Չափազանց կարևոր է նաև սեփական ծառայությունները գրագետ կերպով ներկայացնել ու չվախենալ ագրեսիվ մարքեթինգային ռազմավարություն վարելուց», – ավելացնում է միջազգային փորձագետը։

Արտահանման պատրաստվող ընկերություններին Անուշը խորհուրդ է տալիս առաջին հերթին մանրամասն ուսումնասիրել արտահանման շուկան և մրցակցային դաշտը։

«Շատ տեղական ընկերություններ դիտարկում են Ռուսաստանը որպես առաջնային արտահանման շուկա։ Նրանք պետք է գիտակցեն, որ բրենդերի հագեցվածությամբ Ռուսաստանը Եվրոպայում երկրորդն է Միացյալ Թագավորությունից հետո, և այստեղ մրցունակ պրոդուկտ առաջարկելը չափազանց կարևոր է»,- նշում է Անուշը։

Նորաձևությունը քովիդյան ճգնաժամի արդյունքում տնտեսության ամենից շատ տուժած ոլորտներից է աշխարհում։ Fashion Consulting Group ընկերության տվյալներով՝ 2020թ․-ի հունվար-ապրիլ ամիսներին նորաձևության ոլորտում գործող ընկերությունների միջին շուկայական արժեքը նվազել է 40%-ով։ Սբերբանկի տվյալներով՝ Ռուսաստանում առևտրի կենտրոններն արդեն կորցրել են մինչև 90% եկամուտ։

Քովիդ-19-ը խախտել է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ձեռնարկությունների պլանները, ինչի արդյունքում բազում պատվերներ սառեցվել են: 2020թ․-ն ապացուցեց, որ քովիդյան ճգնաժամին կարողացել են դիմակայել միայն այն ընկերությունները, որոնք օֆլայն միջոցներին զուգահեռ կիրառում էին նաև հաղորդակցության թվային լուծումներ՝ ավելացված ու վիրտուալ իրականություն, հաճախորդների սպասարկման ավտոմատացված համակարգեր, խաղաֆիկացում, ինֆլուենսեր մարքեթինգ և այլն։ Collective Bias գործակալության հարցման արդյունքում պարզ է դարձել, որ գնորդների 30%-ն ուշադրություն է դարձնում այն ապրանքներին, որոնք գովազդում են ոչ թե ոլորտի առաջատարները, այլ բլոգերները։

«Անուշի խորհրդով փորձելու ենք անցնել առցանց հարթակների և մեծամասշտաբ ցուցահանդեսների մասնակցել։ ՄԱԱԶԿ ծրագրի աջակցությամբ արդեն պատրաստվում ենք մասնակցելու առցանց ցուցահանդեսի», – նշում է Տեքսաս ՍՊԸ-ի ադմինիստրատոր Աննա Մուրադյանը։

Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ 2018թ․-ին Հայաստանից արտահանվել է ավելի քան 214 միլիոն, իսկ 2019թ․-ին՝ ավելի քան 167 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք հագուստ ու կոշիկ։

Արևելյան գործընկերություն, առևտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը 2017թ․-ից ի վեր անհատական լուծումներ Է տրամադրում տեղական ՓՄՁ-ներին՝ օգնելով միջազգային շուկայի պահանջներին համապատասխան բարձր արժեքով ապրանքներ արտադրել և կապելով միջազգային գնորդների հետ՝ հատկապես ԵՄ-ի տարածքում:

23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
49667
+546
Արծաթ
785.19
+19.96