Բիզնես

USD BUY - 388.50-1.50 USD SELL - 393.00-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 86.28-1.09 WTI - 82.43-1.09
COMEX:  GOLD - 2379.40-1.08 SILVER - 27.93-2.82
COMEX:  PLATINUM - 944.70+0.05
LME:  ALUMINIUM - 2669.00+2.08 COPPER - 9876.00+1.45
LME:  NICKEL - 19326.00+4.13 TIN - 35582.00+4.72
LME:  LEAD - 2218.50+1.77 ZINC - 2852.00+1.40
FOREX:  USD/JPY - 154.69+0.03 EUR/GBP - 1.0662+0.08
FOREX:  EUR/USD - 1.0662+0.08 GBP/USD - 1.2379+0.06
STOCKS RUS:  RTSI - 1173.68+1.13
STOCKS US: DOW JONES - 37986.40+0.56 NASDAQ - 15282.01-2.05
STOCKS US: S&P 500 - 4967.23-0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 37438.61+1.00 TOPIX - 2662.46+1.38
STOCKS CHINA:  HANG SENG - 16511.69+1.77 SSEC - 3044.60-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 7895.85+0.24 CAC40 - 8022.41-0.01
STOCKS EUR:  DAX - 17737.36-0.56
22/04/2024  CBA:  USD - 391.44-1.16 GBP - 482.49-5.63
22/04/2024  CBA:  EURO - 416.84-1.20
22/04/2024  CBA:  GOLD - 29948.73-126.62 SILVER - 355.40-3.96
Ucom Թևութիկունք. Սևանի ափին՝ Արտանիշ լեռան ստորոտին գտնվող «Պորտ Այաս» նավահանգիստ
15/09/2020 20:52
Կիսվել

Ucom Թևութիկունք. Սևանի ափին՝ Արտանիշ լեռան ստորոտին գտնվող «Պորտ Այաս» նավահանգիստ

Ucom-ի Թևութիկունք նախագծի այսօրվա հրապարակումը Սևանի ափին՝ Արտանիշ լեռան ստորոտին գտնվող «Պորտ Այաս» նավահանգստի մասին է։

Հավանաբար քչերը գիտեն, որ հենց այստեղ է հանգրվանել 2004-2006 թթ․ միջնադարյան եվրոպական առևտրային ուղիներով հաջողությամբ ճամփորդած լեգենդար «Կիլիկիա» առագաստանավը։

Մեզ բախտ վիճակվեց ծանոթանալ նավապետ Կարեն Բալայանի հետ, ով հետաքրքիր դրվագներ պատմեց առագաստանավի ստեղծման և արկածային նավարկության պատմությունից։

«Պորտ Այասը» միայն հանգստավայր չէ։ Այն նաև մշակութային և նավահանգստային գոտի է։

Ընկերության մարքեթինգի ղեկավար Աննա Մարալչյանը պատմեց, որ այստեղ ապագայում նախատեսում են փարոս կառուցել։ Կստեղծվի նաև նավաշինության դպրոց, որտեղ երեխաները կսովորեն պատրաստել Սևանի տարածաշրջանի ավանդական նավակները, կծանոթանան Կիլիկիան թագավորության և ծովային հետախուզության պատմությանը։

Տեղում նաև կազմակերպվում են ազգագրական երգի և պարի դասընթացներ մոտակա գյուղերի երեխաների համար։

Այստեղ ստեղծված են այցելուների հանգստի կազմակերպման բոլոր պայմանները։ Կարող եք հանգստանալ լճի ափին, աշխատել, ստեղծագործել, անցկացնել կորպորատիվ կամ թիմային հավաքներ ու թրեյնինգներ Ձեր նախընտրած ֆորմատով։ Կան ինչպես յուրօրինակ և հարմարավետ քոթեջներ, այնպես էլ վրանային ճամբարի համար նախատեսված լայն տարածք․ տրամադրվում են երեք սենյականոց վրաններ ու քնապարկեր։

Եթե ուզում եք կտրվել քաղաքային առօրյայից և համատեղել ակտիվ ժամանցն ու հանգիստը Սևանի ափին, կարող եք կատարել ամրագրումներ «Պորտ Այասի» ֆեյսբուքյան էջի միջոցով`
Co-zyworking Place in Port Ayas

Ucom-ն աջակցում է փոքր բիզնեսներին՝ պատմելով նրանց մասին։ Դուք էլ կարող եք աջակցել մեր երկրի փոքր բիզնեսներին՝ տարածելով այս հրապարակումը։

22/04/2024
դրամ
Դոլար (USD)
391.44
-1.16
Եվրո (EUR)
416.84
-1.20
Ռուբլի (RUR)
4.20
-0.01
Լարի (GEL)
146.74
-0.39
29948.73
-126.62
Արծաթ
355.40
-3.96