Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ամերիաբանկը կնքել է ստորադաս փոխառություն Սիմբիոտիքսի հետ
01/12/2020 16:18
Կիսվել

Ամերիաբանկը կնքել է ստորադաս փոխառություն Սիմբիոտիքսի հետ

Ամերիաբանկը և Սիմբիոտիքսը 15 միլիոն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառություն են կնքել` մինչև 25 միլիոն ԱՄՆ դոլարի ավելացման հնարավորությամբ: «Բազել III»-ի չափանիշների շրջանակում այդ վարկային միջոցները բավարարում են լրացուցիչ կապիտալի գործիքների պահանջներին և ուղղված են Բանկի ընդհանուր նորմատիվային կապիտալի գծով դիրքի ամրապնդմանը:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում «Սիմբիոտիքս» կազմակերպության մեր գործընկերների հետ փոխհարաբերությունները և ուրախ ենք շարունակել համագործակցությունն այս երկարաժամկետ ստորադաս փոխառության շրջանակներում: Ներգրավվող միջոցները կօգնեն մեզ ոչ միայն պահպանել վարկային պորտֆելի աճը, այլև անչափ պահանջված աջակցություն ցուցաբերել Հայաստանում գործող ձեռնարկություններին այս դժվարին ժամանակաշրջանում: Վարկը տրամադրվել է ճիշտ ժամանակին, երբ ոլորտի կարգավորող մարմինը խրախուսում է բանկերին նորմատիվային կապիտալի գործիքների միջոցով կապիտալ ներգրավել, և մենք դեռ այս տարի նախատեսում ենք իրականացնել նորմատիվային կապիտալի ներգրավման այլ ծրագրեր: Սա նաև կարևոր քայլ է մեր կողմից առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացնելու ճանապարհին, և ես ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Ամերիաբանկի նկատմամբ իրենց վստահության և շարունակական աջակցության համար»:

«Այս գործարքի շրջանակում մեր հիմնական ներդրող «C-Quadrat» ընկերության հետ ուրախ ենք աջակցել մեր երկարամյա գործընկեր Ամերիաբանկին` համաճարակի պայմաններում նորմատիվային կապիտալ ներգրավելու գործում: Տնտեսության ոլորտի համար այս դժվարին ժամանակաշրջանում ակնկալում ենք համատեղ ուժերով տեղական միկրո` փոքր և միջին ձեռնարկություններին ապահովել ֆինանսական միջոցների հասանելիություն», – նշեց ԵԿԱ (Եվրոպա և Կենտրոնական Ասիա) և ՄԱՀԱՊ (Միջին Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Աֆղանստան և Պակիստան) գծով Սիմբիոտիքսի տարածաշրջանային համաղեկավար Սոֆյա Տուլուպովան:

«Ավելի քան տասը տարի շարունակ Vision Microfinance-ը հնարավորություն է ընձեռում զարգացող երկրների բնակիչներին էապես բարելավել իրենց կենսապայմանները: Դա հնարավոր է դարձել Սիմբիոտիքսի հետ համագործակցության և տարիների ընթացքում ձևավորված տեղական ֆինանսական հաստատությունների հուսալի ցանցի շնորհիվ: Ամերիաբանկը մեր ներդրումային ցանցում ներառված ամենաբարձր վարկանիշ ունեցող գործընկեր հաստատություններից մեկն է, և մենք ուրախ ենք, որ այս վարկի միջոցով մեզ հաջողվեց ճիշտ ժամանակին աջակցել Բանկին: Տվյալ վարկի միջոցները կծառայեն Հայաստանի քաղաքային և գյուղական բնակավայրերում գործող` Բանկի ՄՓՄՁ հաճախորդներին ֆինանսավորելու նպատակին», – նշեց «C-QUADRAT Impact Asset Management» ՍՊԸ հիմնադիր, ղեկավարող գործընկեր և ՏՏ գծով տնօրեն Գյունթեր Կաստները:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52