
140 մլրդ դոլարի բիթքոին արգելափակված է էլեկտրոնային դրամապանակներում
Ամերիկյան The New York Times պարբերականը գրում է, որ առաջատար կրիպտոարժույթի ստեղծման պահից «արդյունահանված» բիթքոինների 20%-ն այս պահի դրությամբ արգելափակված է էլեկտրոնային դրամապանակներում՝ գաղտնաբառերի կորուստի պատճառով։
Բիթքոինի ներկայիս փոխարժեքով արգելափակված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 140 մլրդ դոլար։
Կրիպտոարժույթի փոխարժեքի կտրուկ աճը ստիպել է նախկինում իրենց միջոցների «կորցրած» մարդկանց դիմել հատուկ ընկերությունների, որոնք փորձում են վերադարձնել նրանց միջոցները։ Վերջին ամսում նման մարդկանց քանակն աճել է 3 անգամ։