Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT համահոտային երանգավորմամբ հավաքածուի նոր ստեղծագործությունը
02/03/2021 15:33
Կիսվել

Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է ARARAT համահոտային երանգավորմամբ հավաքածուի նոր ստեղծագործությունը

ARARAT Coffee-ն լեգենդար համի նոր մի ընթերցում Է։ Նրբագեղորեն միավորելով սուրճի և կոնյակի ամենավառ կողմերը` Երևանի կոնյակի գործարանի վարպետներն այս ստեղծագործությամբ բացահայտում են երկու ըմպելիքների բոլորովին նոր եզրերը, որոնք հաճելիորեն կզարմացնեն թե´ ազնվական խմիչքների իրական գիտակներին, թե´ նրանց, ում ճամփորդությունը դեպի գրավիչ համադրությունների աշխարհ դեռ առջևում է։

ARARAT Coffee-ն պատրաստված է ARARAТ հնացված կոնյակի հիմքով, որի համահոտային հարստությունը լրացված է իսկական սուրճի համով։

Նոր արտադրանքն ունի մուգ սաթի գույն, որը ստվերարկվում է սուրճի երանգներով։  Խմիչքի հարուստ և կլորավուն համը վերափոխվում է սուրճի բազմերանգ ելևէջների և ավարտվում թարմ սերուցքի փափուկ հետհամով։

Լինելով ARARAT համահոտային երանգավորմամբ հավաքածուի երկրորդ խմիչքը՝ ARARAT Coffee-ն ներդաշնակորեն լրացնում է ARARAT Apricot-ով մեկնարկած նախագիծը և իր վառ տեղը զբաղեցնում ARARAT պրեմիալ կոնյակների շարքում։

Նշենք, որ ARARAT-ի ավելի քան 130-ամյա պատմության առաջին նորարարական խմիչքը՝ ARARAT Apricot-ը կարճ ժամանակահատվածում գրանցեց բացառիկ հաջողություններ և հեղինակավոր IWSR-ի (International Wine & Sprits Record) վարկածով դարձավ աշխարհի ներմուծված համահոտային երանգավորմամբ (flavors) բրենդիների «Պրեմիում+» կատեգորիայի առաջատարը: Բացի այդ՝ մեկնարկից ընդամենը մի քանի ամիս անց՝ այն արժանացավ ոսկե մեդալի XXIII Գինու և թունդ ալկոհոլային խմիչքների միջազգային մասնագիտացված մրցույթում։

ARARAT-ը վստահորեն ամրապնդում է միջազգային բրենդի իր դիրքերը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր, որ համային նոր երանգավորումը արտացոլի մի ավանդույթ, որը սիրված կլիներ ոչ միայն հայերի կողմից, այլև ընդունված աշխարհի տարբեր երկրներում։ Անշուշտ երբեմն ծեսի վերածվող սուրճի վայելքը յուրաքանչյուրիս համար կարող է լինել տարբեր: Մեկի համար դա դեպի սեփական մտքեր ճամփորդելու միջոց է, մյուսի համար՝ սերն ու հավատարմությունն արտահայտելու եղանակ, սակայն գրեթե բոլոր մշակույթներում այն զարդարում է ջերմ ու անկեղծ շփումը։ Ուստի ARARAT Coffee-ն ոչ միայն կատարյալ համահոտային համադրություն է, այլև կարևոր մշակութաբանական ակնարկ։ Ոգեշնչվելով տարբեր ժողովուրդների ավանդույթներով, որտեղ մեկ գավաթ սուրճն ի սրտե հանդիպումների խորհրդանիշ է, ARARAT Coffee-ն բացահայտում է այս ծեսի մի նոր եզր և պարգևում նրան հայկական ջերմություն։

«Կարծում եմ, որը ARARAT-ը այն եզակի դեպքերից է, երբ հարուստ ժառանգությունը ոչ միայն չի կաշկանդում, այլ նաև ոգեշնչում է ավանդույթների վերամարմնավորման համար։ Հաշվի առնելով թե´ այդ սեգմենտի պատկերը միջազգային շուկայում, թե´ ARARAT Apricot-ի հաջողությունները, մենք վստահ ենք, որ նոր արտադրանքը խոստումնալից հեռանկարներ կունենա», – մեկնաբանում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Անի Բերիաշվիլին։

«Թերևս ցանկացած ստեղծագործ աշխատանք ենթադրում է որոշակի սինթեզ, միավորում։ Այդ միահյուսման իրական գեղեցկությունը որոշում է դրա ներքին  ներդաշնակությունը, որը զգում ես միանգամից։ Եվ, որպես կանոն, նրան հաղորդակցվելու համար կարիք չի լինում լրացուցիչ բացատրությունների կամ մեկնաբանությունների։ Սուրճի և ARARAT կոնյակի միահյուսման ներդաշնակությունը նման է դասական ստեղծագործության, որի հիմքում սպառողի սերն է դեպի այս խմիչքներ։ Այս սիրո մարմնավորումը կարելի է զգալ ARARAT Coffee-ի բուրմունքի առաջին իսկ նոտաներից։ Բոված սուրճի, սև շոկոլադի և ARARAT կոնյակին բնորոշ հարուստ բույրը հանդիսանում են այս դասական ստեղծագործության նախաբանը», – պատմում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը։

Դասական համադրության նոր մարմնավորումը կարելի է վայելել թե´մաքուր վիճակում, թե´ մատուցման տարատեսակ եղանակներով։ Բացահայտել ARARAT Coffee-ի կողմից առաջարկվող վառ պահերի գունապնակը նրբագեղության սիրահարները կարող են այստեղ՝ www.araratbrandy.com/

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34