Բիզնես

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Պատվիրեք «Ուրիշ ժենգյալ», փրկեք փոքրիկ ու համեղ բիզնեսը
22/06/2021 18:06
Կիսվել

Պատվիրեք «Ուրիշ ժենգյալ», փրկեք փոքրիկ ու համեղ բիզնեսը

Աբովյան 38/3. շատ համեղ ժենգյալով հաց ուտելու հասցե է։

Մոտ 8 ամիս առաջ հենց այդ հասցեում մեկնարկեց «Ուրիշ ժենգյալ» նախաձեռնությունը։ Փոքրիկ բիզնեսի հիմնմամբ նպատակ կար աշխատատեղ ստեղծել արցախցի ու հետագայում նաև սահմանամերձ համայնքներից տեղահանված կանանց համար։

Փոքրիկ խանութում Արցախի համն ու հոտը տարածում էր տիկին Ստելլան՝ Արցախից տեղահանված մի կին, որը ժամանակին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոմավաճառն էր, իսկ հետո սեփական փոքրիկ սրճարանն էր հիմնել եկեղեցուց ոչ հեռու։ Տիկին Ստելլան օրերս վերադարձել է Արցախ, հիմա նրանփոխարինում է սյունեցի Վերան։ Չնայած ծննդավայրն էական չէ, կարևորը՝ սոցիալական նախաձեռնությունն իր նպատակին ծառայում է, աշխատակիցներն էլ «շատ համեղ ձեռք ունեն»։

Նախաձեռնության հիմնադիր Անի Ջուլհակյանը հայտնում է, որ այս ամիսների ընթացքում ոչ մի անգամ չեն ուշացրել կամ չվճարել աշխատավարձերը, վարձավճարն ու հարկերը։

Բայց հիմա վիճակն օրհասական է. ինչպես ձեռներեցներն են ասում՝ «մինուսով են գնում»։

«Մեր տեսականին շատ համով է՝ միշտ թարմ ու նորմալ գներով։ Ուղղակի մեր լոկացիան շատ անհաջող է, թե՛ անցուդարձի առումով, թե՛ տարածքի փոքրության։ Հաջորդ ամսվանից սեփականատերն ուզում է վարձն ավելացնել։ Մենք դրա տակից դուրս չենք գա այս շրջանառությամբ։ Հիմա փնտրում ենք ճակատային մասով բանուկ վայրերում տարածքներ, որ դառնանք փոքրիկ ուտելու տեղ, բայց դրանք սոսկալի թանկ են։

Խանութների հետ համագործակցության նախապայմանը ԱԱՀ-ն է, որի տակից դուրս չենք գա այս փուլում։ Մեզ գոյատևելու համար օրը 25 հազար դրամի վաճառք է պետք, որն այժմ անիրական է թվում։ Եթե գիտեք թիմեր, որոնք սնվում են օֆիսում կամ փոքրիկ խանութներ, կամ դուք հիշեք մեր մասին ու երբեմն պատվերներ անեք, ապա չենք փակվի, ավելին` ևս մի արցախցի կին կվերցնենք աշխատանքի», – իրենց փոքրիկ, բայց համեղ նախաձեռնության մասին ասում է Անի Ջուլհակյանը, – «Հիմա մտածում ենք ձևաչափը փոխելու մասին, որ դառնանք փոքրիկ փուռ ու ուտելու տեղ։ Պարզվում է Լուսինեն ու Վերան շատ համով լավաշ էլ են թխում։ Սարքը կա ուղղակի տեղ չկա։ Դրա համար վարկ էլ կվերցնենք, բայց այս 2-3 ամիսներին պիտի գումար վաստակենք, որ չսնանկանանք մինչև հաջորդ էտապը»։

Փրկե՛ք փոքրիկ բիզնեսը։ Պատվիրե՛ք «Ուրիշ ժենգյալ»՝ դասական ժենգյալով հացից մինչև ղավուրմայով, նռով, բաստուրմայով, պանրով ժենգյալով հաց, թերթերուկ, կարկանդակներ ու խաչապուրիներ, էկլեր ու գաթա։ «Ուրիշ ժենգյալ»-ի տեսականուն ու գնացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Ուրիշ ժենգյալ»-ից խոստանում են՝ հենց մեծանանք, ձեր անունով լավաշ կփակցնենք շրջանակի մեջ։

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76