Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Մեխակ Ապրեսյան. Հայաստանի զբոսաշրջության ոլորտն արթնանալու նշաններ է ցույց տալիս
28/06/2021 11:34
Կիսվել

Մեխակ Ապրեսյան. Հայաստանի զբոսաշրջության ոլորտն արթնանալու նշաններ է ցույց տալիս

Հայաստանի զբոսաշրջության ոլորտն արթնանալու նշաններ է անում, ինչի մասին վկայում է 2021-ի առաջին եռամսյակում երկիր օտարերկրացի զբոսաշրջիկների այցելությունների ավելի քան 86 հազար ցուցանիշը։ Այս մասին «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակներում հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի (ՏՀՖ) նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Եթե համեմատենք անցյալ տարվա առաջին եռամսյակի հետ, 72 տոկոսից մի փոքր ավելի նվազում կա. 311 հազար է եղել 2020-ի առաջին եռամսյակում։ Բայց 2020-ի առաջին եռամսյակում կորոնավիրուս չէր, մենք բնականոն կյանքով  էինք ապրում, իսկ եթե համեմատենք կորոնավիրուսի պայմաններում այցելությունների ցուցանիշի հետ, ապա անցյալ տարվա երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակներում միասին վերցրած այն 65 հազարը չի գերազանցել։ Հիմա արդեն 86 հազար է միայն այս տարվա առաջին եռամսյակում՝ այն դեպքում, որ առաջին եռամսյակը միշտ ամենապասիվն է լինում»,- ընդգծեց նա։

ՏՀՖ-ի նախագահի բնորոշմամբ՝ 2020-ին, մասնավորապես, կորոնավիրուսի հարուցած լոքդաունի ժամանակաշրջանում խնդիր էր դրված ամեն կերպ փրկել տուրիզմի ոլորտը փլուզումից, որի լուծմանը որոշակիորեն նպաստեցին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և գործընկեր այլ կառույցների հորդորով և ակտիվ քննարկումների արդյունքում ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները, որոնք վերաբերում էին ոլորտի ընկերությունների աշխատողների աշխատավարձերի համաֆինանսավորմանը, մինչև կորոնավիրուսը զբոսաշրջային-տրանսպորտային ընկերությունների կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման վարկերի տոկոսների պետության կողմից սուբսիդավորմանը և բանկերի կողմից մայր գումարի վճարման հետաձգմանը։ Մեկ այլ միջոցառման շրջանակում պետությունը գրեթե անտոկոս վարկեր է տրամադրել տուրիզմի ոլորտի ընկերություններին, որպեսզի դրանք կարողանան աշխատավարձերը, հարկերը և վարձավճարներ վճարել։ Մեխակ Ապրեսյանը կարևորեց նաև Հարկային օրենսգրքի փոփոխությունը, որի համաձայն՝ ոլորտի ընկերություններն ազատվեցին շահութահարկի կանխավճարից, ինչպես նաև այն, որ ՀՀ կառավարությունը թույլատրեց օտարերկրացիներին Հայաստան այցելել կամ կորոնավիրուսի բացասական թեստը կամ դրա դեմ պատվաստումը հավաստող փաստաթղթով։ «Այսինքն՝ մենք իրենց տալիս ենք այլընտրանք։ Մենք զբոսաշրջիկի իրավունքը հարգող քաղաքականություն ենք որդեգրել։ Ընդ որում, խտրականություն չենք դնում գրանցված որևէ պատվաստանյութի միջև։ Կան երկրներ, որ դնում են, մենք դա էլ չենք անում»,- նկատեց նա։

Անդրադառնալով 2020-ին կորոնավիրուսի ժամանակաշրջանում ներքին զբոսաշրջության զարգացման ուղղությամբ քայլերին՝ ֆեդերացիայի նախագահը նշեց, որ դրանք ձեռնարկվեցին Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների թուլացմանը զուգընթաց։ «Շատ զարմանալի էր, որ մարդիկ այդ ծանր իրավիճակում ներդրումներ էին անում առաջին հնարավորության դեպքում։ Այսօր կարելի է նաև սոցցանցերում գովազդներ տեսնել հետաքրքիր ինովացիոն մոտեցումներով նոր հանգստավայրերի մասին»,- ընդգծեց ՏՀՖ-ի նախագահը՝ հավելելով, որ վերջին շրջանում Հայաստանում ստեղծվել են մեծ թվով նոր տուրպրոդուկտներ, մասնավորապես, արկածային զբոսաշրջության ոլորտում։ Եվ դա նպաստել է նրան, որ այսօր շատերը հիմա Ռուսաստանից, Պարսից ծոցի, Մերձավոր Արևելքի և այլ տարածաշրջանների երկրներից Հայաստան են այցելում հենց այդ այլընտրանքային տուրպրոդուկտներից օգտվելու համար։

Նա ներքին զբոսաշրջության հետագա խթանման առումով կարևորեց սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի ընդլայնումը։ Այդ նպատակով ՏՀՖ-ն կառավարությանն առաջարկում է Հարկային օրենսգրքի փոփոխություն նախաձեռնել, որի համաձայն, եթե մասնավոր գործատուն իր աշխատողին Հայաստանում և Արցախում իր միջոցներով հանգստանալու հնարավորություն տա, ծախսված միջոցները, օրինակ, տարեկան 200 հազար դրամի սահմաններում, ճանաչվեն ծախս և նվազեցվեն եկամտից։ Իսկ եթե ֆիզիկական անձը տարվա մեջ 200 հազար դրամի սահմաններում իր միջոցով հանգստանա Հայաստանում և Արցախում, այդ ծախսն էլ նվազեցվի եկամտահարկը հաշվարկելիս։

Ինչ վերաբերում է ներգնա զբոսաշրջության զարգացմանն ուղղված հետագա քայլերին, ապա, Մեխակ Ապրեսյանի խոսքով, ակտիվ աշխատանքներ են տարվում շուկաները դիվերսիֆիկացնելու և ընդլայնելու ուղղությամբ։ Այդ նպատակով Հայաստանի զբոսաշրջության ոլորտը և ընկերություններն 2021-ի անցած ժամանակահատվածում ներկայացվել են Մոսկվայի և Դուբայի զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսներում։ «Տուրիզմի հայկական ֆեդերացիան այդ ընթացքում ակտիվ սկսեց աշխատել իր գործընկեր կառույցների հետ Ռուսաստանում և այլ երկրներում։ Եկատերինբուրգում (ՌԴ Ուրալի մարզ) մասնակցեցինք զբոսաշրջային ցուցահանդեսի։ Սկսեցինք աշխատել ՌԴ տարածաշրջանների հետ, որը շատ կարևոր է. միայն Մոսկվայով և Սանկտ Պետերբուրգով չէ։ Անմիջապես ցուցահանդեսից հետո ֆեդերացիան Ուրալի տուրօպերատորներին և լրագրողներին հրավիրեց Հայաստան ճանաչողական այցով։ Մարդիկ մեծ տպավորություններով են վերադրաձել։ Այնտեղ գովազդները, տարբեր ԶԼՄ-ները Հայաստան են ներկայացնում։ Եվ արդեն հոսք է սկսվում Ուրալից»,- տեղեկացրեց ՏՀՖ-ի նախագահը՝ հավելելով, որ կառույցը նման գործընթաց է սկսել ՌԴ Տյումենի մարզի, Բաշկորտոստանի Հանրապետության, ինչպես նաև Հորդանանի գործընկեր կառույցների հետ։ Բացի այդ, 2021-ին Հայաստանում եղել են ռուսական հեղինակավոր՝ НТВ հեռուստաալիքի «Поедем, поедим» և «Россия 1» հեռուստաալիքի «По секрету всему свету» հաղորդաշարերի նկարահանող խմբերը, ինչը, Մեխակ Ախրեսյանի համոզմամբ, դրական կազդի Ռուսաստանից զբոսաշրջիկների ներհոսքի վրա։

Նա ներգնա տուրիզմի զարգացման տեսանկյունից կարևորեց նաև Հայաստանում անցկացվող փառատոները, ինչպես նաև արտերկրում Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելու, մարքեթինգի համար պետական միջոցների ավելացումը։ «Տարեկան ծրագրով հատկացվող միջոցները երկրի մարքեթինգի խթանման համար, լրացուցիչ միջոցառումների մասին դեռ չեմ խոսում, որոնք եղել են, բայց ոչ շատ մեծ, եղել են առավելագույնը 400 հազար ԱՄՆ դոլարին  համարժեք։ Համեմատության համար ասեմ, որ հարևան Վրաստանում եղել է 8-20 մլն դոլար»,- ՏՀՖ-ի նախագահը։  Ըստ նրա՝ 2009-ին ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության արած հետազոտության տվյալներով՝ զբոսաշրջությունը կարևորող երկրները երկրի գովազդի, մարքեթինգի համար 1 զբոսաշրջիկի հաշվով միջինը 4-6 դոլար են ծախսում։ Դա նշանակում է, որ եթե Հայաստանը 2019-ին ունեցել է մոտ 1,9 մլն ներգնա զբոսաշրջային այցելություն, ուրեմն տուրիզմի ոլորտին պետական հատկացումները պետք է լինեին գոնե մոտ 8 մլն դոլար։  «Եթե մենք ուզում ենք հեղափոխություն ունենանք նաև այս ոլորտում, գոնե եկեք մի պարզ հաշվարկ անենք. 2019-ի 1,9 մլն զբոսաշրջային այցելությունը նշանակում է առնվազն 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի համախառն եկամուտ միայն ներգնա զբոսաշրջության շնորհիվ։ Դա էլ, իր հերթին, շատ կոպիտ հաշվարկներով, նշանակում է, որ շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք միայն մուտք բյուջե ի շնորհիվ ներգնա զբոսաշրջության։ Ի՞նչն է խանգարում, որ գոնե դրա 1-2 տոկոսը տրամադրվի։ Դա ծախս չի, ներդրում է զբոսաշրջության ոլորտում։ Դա բազմապատիկ էֆեկտ է տալու»,- շեշտեց Մեխակ Ապրեսյանը՝ հորդորելով, որ պատկան մարմինները, նոր ձևավորվող կառավարությունը, բոլոր քաղաքական ուժերը մտածեն այս կարևոր հարցի լուծման մասին։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98