Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Կասպերսկի. Հայաստանում կրիպտոմայներների գրոհների ենթարկվածների բաժինը զգալիորեն նվազել է
23/09/2021 11:51
Կիսվել

Կասպերսկի. Հայաստանում կրիպտոմայներների գրոհների ենթարկվածների բաժինը զգալիորեն նվազել է

Թաքնված կրիպտոմայներների գրոհների 2021-ի երկրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանում գտնվող օգտատերերի համակարգիչների 0,73%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,38%-ի մոտ, իսկ Ադրբեջանում՝ 1,21%-ի մոտ. այդ ցուցանիշով Ադրբեջանն աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը այն երկրների շարքում, որոնց օգտատերերին ամենից շատ գրոհել են մայներները:

Թաքնված կրիպտոմայներները 2020-ի ապրիլ-հունիսին գրոհել են Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,35%-ն այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,23%, Ադրբեջանում՝ 1,26%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա ապրիլ-մայիսին թաքցված կրիպտոմայներներն ամենաշատը գրոհել են Աֆղանստանում (3,99%), Եթովպիայում (2,66%) և Ռուանդայում (2,19%) գտնվող օգտատերերին։

2021-ի երկրորդ եռամսյակում ընկերության լուծումները հայտնաբերել են մայներների 31 443 նոր մոդիֆիկացիաներ՝ 2020-ի նույն ժամանակահատվածի 3672-ի դիմաց։

Տնային օգտատերերի և ընկերությունների սարքերի վրա աշխատող կրիպտոմայներները գործում են առավելագույնս աննկատ։ Դրանցից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս չբացել անծանոթ հասցեներից եկած հաղորդագրություններին և նամակներին կցված ֆայլերը (նիշք), կանոնավոր կերպով կատարել բոլոր կարևոր ֆայլերի կրկնօրինակում և նորացնել բոլոր սարքերի ծրագրային ապահովումը, ինչպես նաև կիրառել հատուկ գործիքներ, որոնք ավտոմատ կերպով հայտնաբերում են խոցելիությունները և ներբեռնում ու տեղադրում դրանք փակող թարմացումները։

Ընկերություններին անհրաժեշտ է բոլոր համակարգիչների և սերվերների վրա գործարկել պաշտպանական լուծումներ, կանոնավոր կերպով աուդիտի ենթարկել կորպորատիվ ցանցի տեղեկատվական անվտանգությունը՝ անոմալիաների բացահայտման նպատակով։ Դա վերաբերում է նաև ցանցահենների ոչ այնքան ակնհայտ թիրախներին, ինչպիսիք են հերթի կառավարման համակարգերը, POS-տերմինալները և առևտրային ավտոմատները։ Պարտադիր է հավելվածների կառավարման գործառույթով հուսալի պաշտպանական լուծումների կիրառումը՝ օրինական հավելվածներում վնասաբեր գործողությունների բացահայտման համար։ Աշխատանքային կայանների պաշտպանության և աշխատակիցների կողմից անցանկալի ծրագրերի գործարկումը կանխելու նպատակով հարկ է կիրառել Default Deny տեխնոլոգիան։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69