Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ամերիաբանկ. կնքվել են 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր
16/12/2021 16:22
Կիսվել

Ամերիաբանկ. կնքվել են 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր

Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագրեր է կնքել «responsAbility»  ընկերության և «Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի» հետ (GCPF)` Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների և «կանաչ» նախագծերի ֆինանսավորման նպատակով:

«Որպես պատասխանատու ֆինանսական հաստատություն` մենք մշտապես աշխատում ենք ավելի մեծ ներդրում ունենալ շրջակա միջավայրի պաշտպանության գործում և ուրախ ենք այդ ճանապարհին համագործակցել մեր բազմամյա գործընկերներ responsAbility ընկերության և GCP հիմնադրամի հետ: Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը և հատկապես «կանաչ» ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեն: Ստացված նոր վարկային միջոցները թույլ կտան ընդլայնել Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ծավալները և միևնույն ժամանակ նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը», – նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

««responsAbility» ընկերությունն ուրախ է Ամերիաբանկին տրամադրել երկարաժամկետ առաջնային վարկեր` GCPF-ի հետ համատեղ: Ամերիաբանկը մեր երկարամյա և խոշորագույն գործընկերներից մեկն է ողջ աշխարհում: Հուսանք` նշված ֆինանսավորումը թույլ կտա առավել մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՓՄՁ ոլորտին և «կանաչ» նախագծերին` այդպիսով նպաստելով 2020թ. կրկնակի ցնցումներից հետո Հայաստանի տնտեսության վերականգնմանը», – նշել է ընկերության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և կովկասյան տարածաշրջանի գծով ավագ ներդրումային մասնագետ Յունես Բոազիսը:

responsAbility ընկերությունը 2013 թ-ից ի վեր ավելի քան 11 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել զարգացող շուկաներում: Որպես ակտիվների պատասխանատու կառավարիչ` ընկերությունը հիմնականում կենտրոնանում է կլիմայի տեսանկյունից նշանակալի, սննդի կայուն արտադրության և ֆինանսական գործիքների հասանելիության ընդլայնման ծրագրերի վրա: Ընկերությունը սերտորեն համագործակցում է տեղական շուկաների ներկայացուցիչների հետ: Այն ունի 8 գրասենյակ աշխարհի տարբեր երկրներում, որոնք թույլ են տալիս ռազմավարական քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղակիորեն աջակցելու ուղղությամբ:  Ներկայումս responsAbility ընկերության ակտիվները կազմում են 3.6 մլրդ ԱՄՆ դոլար, որոնք ընկերությունը ներդրել է շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներ ունեցող ավելի քան 300 ընկերությունում`աշխարհի շուրջ 80 երկրում: 

Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը Լուքսեմբուրգի օրենսդրության համաձայն գործող ներդրումային ընկերություն է, որի գործունեությունն ուղղված է զարգացող երկրներում ցածր ածխածնային տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծրագրերի համար բավարար ֆինանսավորման ապահովմանը:  Այն հիմնադրվել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, KfW Entwicklungsbank-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2009 թ-ին` որպես պետություն-մասնավոր գործընկերություն: Կատալիտիկ կապիտալը տրամադրվել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, Միացյալ Թագավորության բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության դեպարտամենտի և Դանիայի զարգացման համագործակցության ընկերության կողմից: Այլ մասնավոր և պետական ներդրողների թվում են ASN բանկը, Ärzteversorgung Westfalen-Lippe-ն, FMO-ն, OeEB-ը, Sparkasse Bremen-ը, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) և Heilsarmee-ն:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է, դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Հանդիսանալով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն փաթեթ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2021 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52