
Հայկական Softr-ը A շրջանում 13,5 միլիոն դոլար ներդրում է ներգրավել
StartHub Armenia-ի փոխանցմամբ՝ հայկական Softr-ը A շրջանում 13,5 միլիոն դոլար ներդրում է ստացել՝ ստեղծելու աշխարհի ամենամեծ էկոհամակարգը առանց կոդերի հավելվածների համար:
Ընկերությունը հիմնադրվել է մեկ տարի առաջ: Այժմ հարթակը միավորում է 35 հազարից ավել բիզնես-հաճախորդի և գործընկերոջ:
Հիշեցնենք՝ Softr-ի միջոցով կարելի է առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու, շատ արագ ու պարզ եղանակով ստեղծել կայքեր և վեբ հավելվածներ: