Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 67460.73-2.54 TOPIX - 4140.22-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 25471.15+0.07 SSEC - 3990.30+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
18/08/2026  CBA:  USD - 365.25-0.25 GBP - 494-1.47
18/08/2026  CBA:  EURO - 422.81-0.8
18/08/2026  CBA:  GOLD - 51738+142 SILVER - 770.46+11.22
Սոլիդ Հաուսն առաջարկում է մատչելի և հարմարավետ բնակարաններ նոր կառուցվող շենքում
14/02/2022 15:42
Կիսվել

Սոլիդ Հաուսն առաջարկում է մատչելի և հարմարավետ բնակարաններ նոր կառուցվող շենքում

«Սոլիդ Հաուս» ընկերության տնօրեն Արմեն Թադևոսյանի հետ «Բիզնես 24»- ը մեկ անգամ արդեն զրուցել է կառուցվող բազմաբնակարան շենքի նախագծի ու վաճառքների, ինչպես նաև համավարակի պայմաններում անշարժ գույքի շուկայի մասին:

Այս անգամ զրույցում ամփոփել ենք նախորդիվ ներկայացվածը, զրուցել նոր կառուցվող շենքի մասին, որում, ի դեպ, բնակարանների վաճառքն արդեն մեկնարկել է

Պարոն Թադևոսյան, Արգիշտիի 7/10, Արգիշտիի  7/13 հասցեներում կառուցվող շենքերի մասին խոսել էինք: Զրույցը սկսենք` ամփոփելով արվածը:

Արգիշտիի 7/10, Արգիշտիի 7/13 հասցեների շենքերի աշխատանքների ավարտը նախատեսված էր 2021-ի դեկտեմբերին, բայց 2021-ի հունիսին շենքերն արդեն պատրաստ էին: Որոշ ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ այժմ էլ են կատարվում, միևնույն ժամանակ շենքում արդեն կան բնակարանամուտը տոնած ընտանիքներ: Առաջիկայում այդ աշխատանքները ևս կավարտվեն: Ի դեպ, շենքերն ունեն առանձին իրենց ուղեփակոցները, բակի շուրջօրյա անվտանգությունը: Փորձել ենք անել ամեն ինչ, որ գնորդը գոհ լինի և անվտանգ:

Այդ շենքերում  ազատ  բնակարաններ կա՞ն:

– Ազատ բնակարաններ առկա չեն: Նույնիսկ հասարակական տարածքների մի մասն է արդեն վաճառված: 

Հիմա  նույն  փողոցում  նոր  բազմաբնակարան շենք է կառուցվում: Գիտեմ, որ արդեն նույնիսկ վաճառք է իրականացվում:

Այո, Արգիշտի 11/14 հասցեում նոր բնակելի համալիր է կառուցվում: Հարակից շենքերի գեղեցիկ ճարտարապետական տեսքին համահունչ, նույնանման արտաքին տեսքի լուծումներով շենք է: Այն կրկին Կենտրոն վարչական շրջանում է: Ոտքով 5 րոպե ճանապարհ է դեպի Երևանի քաղաքապետարան և 15 րոպե՝ դեպի Հանրապետության հրապարակ: Ամուր շինություն է ձորի պռնկին, որի մի կողմի պատուհաններից գեղեցիկ տեսարան է բացվելու դեպի մեր սիրելի Բիբլիական Արարատ լեռ:

Այսինքն, այդ  շենքում  բնակարան  ձեռքբերողները  կարող  են  զմայլվել Արարատով, իսկ երեկոյան  վայելել  ձորի  մայրամուտները:

Այո, և ամենակարևորը  կկարողանան ոչ միայն զմայլվել, այլև վայելել կենտրոնում գտնվող շենքի ոտքով հասանելության և հարմարավետ բնակարանի գրավիչ համակցումը:    

– Անդրադառնանք նոր նախգծին:

– Շենքը լինելու է 15 հարկանի, որում լինելու է 44-307 ք.մ.  ընդամենը 63 բնակարան: Բնակարանները հանձնվելու են ազատ պլանավորմամաբ, այսինքն՝ մուտքի դուռ, հարթեցված հատակ, մուտքային կետով էլեկտրաէներգիա, ջուր: Նախատեսվում է անհատական ջեռուցման հնարավորություն:

Ունենալու է ստորգետնյա ավտոկայանատեղի: Առաջին հարկում հասարակական նշանակության տարածքներն են: Մուտքում  նախատեսված է 2 վերելակ: Շինթույլտվությամբ նախատեսված է ավարտել 2024-ի հունիսին, սակայն մենք հավատում ենք, որ կառուցապատողը կկարողանա բավականին կրճատել այդ ժամկետը՝ ավարտին հասցնելով 2023 թվականի ընթացքում:

Ամփոփելով զրույցը՝ ինչ պայմաններով կարելի  է ձեռք  բերել բնակարան Արգիշտի 11/14-ում կառուցվող  շենքում:

– Բնակարանների մոտ կեսն արդեն վաճառված է, ևս մի քանիսը գտնվում են ընթացքի մեջ:  Մենք համագործակցում ենք Ամերիաբանկի հետ, որտեղ հիպոթեք կարելի է ստանալ` վճարելով ձեռքբերման արժեքի 10 տոկոսը՝ որպես կանխավճար: Իսկ 6,4 տոկոսից սկսած տոկոսադրույքը և 20 տարի մարման ժամկետը թույլ են տալիս մեր հաճախորդներին ունենալ մատչելի մարումների գրաֆիկ: Հաճախորդների համար չկան նաև վարկի տրամադրման, սպասարկման, ապահովագրության և նման այլ վճարներԿարևոր է ընդգծել, որ այս շենքում բնակարան ձեռք բերող գնորդը կարող է օգտվել եկամտահարկի ետվերադարձի արտոնությունից:

Հ.Գ. – Արգիշտի 11/14 շենքում բնակարանի ձեռբերման այլ մանրամասների համար զանգահարեք +374 95 20 44 20 հեռախոսահամարով:

«Սոլիդ Հաուս»-ը զբաղվում է

  • կառուցապատվող նորակառույց բնակելի թաղամասերի և շենքերի բնակարանների ու առանձնատների վաճառքով՝ վաճառքի բացառիկ իրավունքով,
  • բնակելի շենքերի և թաղամասերի կառուցապատման ներդրումային ծրագրերի նախապատրաստմամբ և իրականացմամբ,
  • նախագծերի կառավարմամբ, ներդրումային ծրագրերի նախապատրաստան, իրականացման մասնագիտական և բազմակողմանի խորհրդատվական ծառայություններով,
  • անշարժ գույքի գնման, վաճառքի և վարձակալության մասնագիտացված ռիելթորական ծառայություններով,
  • անշարժ գույքի գնահատմամբ՝ ՀՀ ողջ տարածքում,
  • իրավաբանական և հիփոթեքային խորհրդատվությամբ,
  • դիզայներական և ճարտարապետական նախագծմամբ,
  • շինփաստաթղթերի նախապատրաստմամբ:

«Սոլիդ Հաուս»-ը շուտով կսկսի բնակարանների վաճառք նաև Գյումրիում:  Ընկերության տնօրեն Արմեն Թադևոսյանը փակագծերն առայժմ բացել չի ուզում, բայց վստահեցնում է՝ գնորդներին շենքը կտպավորի իր նախագծով:

18/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.25
-0.25
Եվրո (EUR)
422.81
-0.8
Ռուբլի (RUR)
4.3052
-0.0105
Լարի (GEL)
139.81
-0.07
51738
+142
Արծաթ
770.46
+11.22