Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Կասպերսկի. Ֆիշերները գրեթե 2,5 անգամ կրճատել են հայաստանցի օգտատերերի վրա գրոհները
23/02/2022 10:44
Կիսվել

Կասպերսկի. Ֆիշերները գրեթե 2,5 անգամ կրճատել են հայաստանցի օգտատերերի վրա գրոհները

Ֆիշինգային գրոհների 2021-ին ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 4,28%-ը։ Վրաստանում նման գրոհների նույն տարում բախվել է օգտատերերի 1,87%-ը, իսկ Ադրբեջանում՝ 6,75%-ը։ Հայաստանում ֆիշինգային գրոհների 2020-ին բախվել է օգտատերերի 10,34%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 9,69%, իսկ Ադրբեջանում՝ 10,89%։

Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, ֆիշինգի միջին համաշխարհային մակարդակը 2021-ին կազմել է 8,2% նախորդ տարվա 13,21%-ի դիմաց։ Այդ տարի «Հակաֆիշինգ» համակարգի օգնությամբ հաջողվել է կանխել օգտատերերի կողմից կեղծ էջեր անցնելու 253 365 212 փորձ այն դեպքում, երբ այդ ցուցանիշը 2020-ին կազմել է 434 898 635։

Ընդ որում, անցյալ տարի «Հակաֆիշինգ» համակարգի գործարկումների քանակով առաջին տեղում է Բրազիլիան, որտեղ խարդախների ուղարկած հղումներով գոնե մեկ անգամ փորձել են անցնել օգտատերերի 12,39%-ը։ Երկրորդ և երրորդ տեղերում են Ֆրանսիան (12,21%) և Պորտուգալիան (11,40%):

«2021-ին առցանց խանութները մնացել են պահանջված, և դա արտացոլվել է ֆիշինգում. ամենից հաճախ խարդախները քողարկել են իրենց էջերն առցանց խանութների կայքերի անվան տակ (17,61%)։ Նվազագույն առավելությամբ երկրորդ տեղում են գլոբալ ինտերնետ-պորտալները (17,27%), իսկ երրորդ տեղ են բարձրացել վճարային համակարգերը (13,11%), որոնց բաժինն աճել է 4,7 տոկոսային կետով և շրջանցել բանկերի (11,11%) և սոցիալական ցանցերի (6,34%) ցուցանիշը: Մեսենջերները (4,36%) և հեռահաղորդակցական ընկերությունները (2,09%) մնացել են համապատասխանաբար վեցերորդ և յոթերորդ տեղերում, թեև դրանց բաժինը նվազել է: ՏՏ ընկերությունները (2,00%) և ֆինանսական ծառայությունները (1,90%) նույնպես պահպանել են իրենց դիրքերը վարկանիշում: Իսկ տասնյակը եզրափակում են առցանց խաղերը (1,51 տոկոս), որոնց օգտատերերը 2021-ին ավելի հաճախ են չարագործների թիրախ դարձել, քան առաքման ծառայությունների օգտատերերը»,- նշում են ընկերության փորձագետները։

Ֆիշինգի զոհ չդառնալու համար փորձագետներն օգտատերերին առաջարկում են միշտ ստուգել նամակը կամ հաղորդագրությունն ուղարկողի հասցեի և դրա պարունակած հղման իսկությունը. եթե չկա վստահություն դրանց բարեհուսության հարցում, պետք չէ բացել։ Եթե օգտատերն, այնուամենայնիվ, հայտվել է կասկած հարուցող կայքում, նա այնտեղ չպետք է թողնի որևէ անհատական տվյալ։ Եթե օգտատերը կարծում է, որ  պատահական փոխանցել է իր գաղտնաբառը չարագործներին, պետք է անհապաղ փոխի այն։ Պետք է օգտագործել պաշտպանված միացում՝ հատկապես եթե օգտատերը մտնում է կարևոր կայքեր (օրինակ՝ ինտերնետ-բանկինգի համակարգ)։ Հարկ է հնարավորինս խուսափել ոչ անվտանգ հանրային Wi-Fi ցանցերից։ Այդ ամենը կնվազեցնի աննկատ ֆիշինգային կայքում հայտնվելու ռիսկը։ Պարտադիր է օգտագործել հակաֆիշնգային տեխնոլոգիաներով պաշտպանական լուծում։ Ծրագիրը կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա փորձի անցնել խարդախ կայք, և կարգելափակի այն։

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39