Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ucom. Կանաչ iPhone-ները՝ կանաչ օպերատորի խանութներում ապառիկի լավագույն պայմաններով
29/03/2022 13:19
Կիսվել

Ucom. Կանաչ iPhone-ները՝ կանաչ օպերատորի խանութներում ապառիկի լավագույն պայմաններով

«Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում Apple ընկերության արտադրանքը գնահատողների համար մեկնարկել է iPhone 13 Pro «ալպիական կանաչ» սմարթֆոնների վաճառքը՝ ապառիկի լավագույն պայմաններով:

Ըստ Apple ընկերության, iPhone 13 սմարթֆոնները պատրաստված են այսպես կոչված «օդատիեզերական կարգի ալյումինից», մինչդեռ iPhone 13 Pro-ն՝ «վիրաբուժական կարգի չժանգոտվող պողպատից»: Գնորդը կնկատի, որ iPhone 13-ն ունի փայլեցված ալյումինե, մինչդեռ iPhone 13 Pro-ն՝ փայլուն չժանգոտվող մակերևույթ:

Ավելին, iPhone 13 Pro-ն օժտված է Apple-ի ProRes 4K որակի՝ մինչև 30 կադր/վրկ արագությամբ տեսագրման հնարավորությամբ: Այս հատկությունը հատկապես կգոհացնի պրոֆեսիոնալ տեսանկարահանողներին: Ինչպես վստահեցնում են Apple-ում,  iPhone 13 մոդելներն արտադրելիս օգտագործվել են այնպիսի նյութեր, որոնք նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:

«Մենք շարունակում ենք համալրել մեր ունեցած տեսականին այսօր ամբողջ աշխարհում հայտնի նորագույն գաջեթներով և սմարթֆոններով: Հիշեցնենք նաև, որ մինչև ապրիլի 7-ը ցանկացած սմարթֆոն ձեռք բերելու դեպքում գնորդները  կստանան Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Level Up 1700 կանխավճարային սակագնային պլանով տրամադրվում է 200 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ, Կանադա զանգելու համար, 6 ԳԲ շարժական ինտերնետի ծավալ, ինչպես նաև ավելի քան 18 հայտնի հավելվածներից անվճար օգտվելու հնարավորություն: Այդ հավելվածներից են, մասնավորապես, WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Skype-ը, Zoom-ը, Duolingo-ն, Microsoft Teams-ը և Google Meet-ը։

Հավելենք, որ iPhone սմարթֆոնների համար գործում են ապառիկի լավագույն պայմանները. առաջին 12 ամսվա համար՝ 0% կանխավճար, 0% տարեկան տոկոսադրույք և 0% սպասարկման վճարի հնարավորություն։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41