Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀայՓոստ Փեյ դրամապանակը մեկ տարում սպասարկել է ավելի քան 70,000 գրանցված օգտատիրոջ
26/04/2022 12:01
Կիսվել

ՀայՓոստ Փեյ դրամապանակը մեկ տարում սպասարկել է ավելի քան 70,000 գրանցված օգտատիրոջ

ՀայՓոստ ընկերությունը նշում է ՀայՓոստ Փեյ դրամապանակի գործարկման մեկ տարին՝ շնորհավորելով իր ավելի քան 70,000 գրանցված օգտատերերին: 

Հաշվի առնելով հաճախորդների կողմից ստացված առաջարկները՝ ՀայՓոստը մեկ տարվա ընթացքում ընդլայնել է դրամապանակի միջոցով սպասարկվող ծառայությունների թիվը։ Հաճախորդներն այժմ կարող են  օգտվել ավելի քանի 30 ծառայությունից, ինչպես օրինակ՝ վճարել կոմունալ ծառայությունների համար, իրականացնել բջջային, ինտերնետ կապի և հեռուստատեսության, գույքահարկի և հողի հարկի, աղբահանության, ոռոգման ջրի և այլ ծառայությունների համար վճարումներ, կատարել փոխանցումներ այլ օգտատերերի կամ բանկային քարտի: Դրամապանակի վերջին թողարկմամբ հասանելի է դարձել նաև վարկերի մարման ծառայությունը: 

Ինչպես նշում է ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Փոստում դրամապանակ ունենալը իսկապես նորարարություն է: Արդեն մեկ տարի է, ինչ գործարկել ենք մեր դրամապանակը և հաճախորդներին հնարավորություն ենք ընձեռել վճարումներ իրականացնել նաև ՀայՓոստ Փեյ դրամապանակի միջոցով, բեռնային համարով տեսնել ծանրոցի ուղին: Սիրով հրավիրում եմ օգտվել մեր դրամապանակից և ավելի հեշտ, արագ և հարմարավետ իրականացնել վճարումները»:

«Մեկ տարվա ընթացքում ՀայՓոստ Փեյ դրամապանակով սպասարկել ենք շուրջ 70,000 օգտատիրոջ, որոնց հետ մշտապես կապի մեջ ենք լինում, հավաքագրում առաջարկները և բարելավում դրամապանակի հնարավորությունները: Այսօր դրամապանակի միջոցով մատուցում ենք ավելի քան 30 ծառայություն, որոնց բոլորս առնչվում ենք մեր առօրյայում: Այժմ աշխատում ենք ծառայությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ»,-  նշում է ՀայՓոստի փոստային ֆինանսական ծառայությունների տնօրեն Էլիզա Ղալթախչյանը:

Նոր ծառայությամբ հեշտացվել է նաև հաշվառման հաշվի նույնականացման գործընթացը, ինչի արդյունքում նախատեսվում է, որ ՀայՓոստի բաժանմունքների մշտական հաճախորդների համար դրամապանակի նույնականացված օգտատեր դառնալու և ծառայությունների ամբողջական ցանկից օգտվելու ընթացակարգը կդառնա ավելի պարզ:

ՀայՓոստ Փեյ դրամապանակում հասանելի է նաև բեռնային համարով ծանրոցը որոնելու հնարավորություն:

ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային և ֆինանսական ծառայություններ:

 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2