Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
3 պատճառ, թե ինչու ձեռք բերել Ucom պարտատոմսեր՝ աշխատելով ընկերությունում
28/04/2022 16:53
Կիսվել

3 պատճառ, թե ինչու ձեռք բերել Ucom պարտատոմսեր՝ աշխատելով ընկերությունում

Երբ 2019 թվականին Ucom-ը հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ թողարկեց դրամային և դոլարային պարտատոմսեր, ընկերության մի շարք աշխատակիցներ նույնպես ձեռք են բերել դրանք:

Նախորդ հրապարակումներում պատմել ենք, թե որոնք են այն 3 հիմնական պատճառները, որոնք խոսում են ընկերության պարտատոմսերը գնելու օգտին: Դրանք են՝ ընկերության կայուն զարգացումը, պարտատոմսերի բարձր տոկոսադրույքները և թափանցիկ գործելաոճն ու հաշվետվողականութունը: Այս անգամ կդիտարկենք Ucom պարտատոմսեր գնելու այն 3 պատճառները, որոնք նշել են հենց ընկերության աշխատակիցները։

Առաջին հերթին, եթե ունեք ազատ ֆինանսական միջոցներ, որոնք միևնույն է պատրաստվում էիք վստահել կամայական որևէ բանկի, ապա ավելի նպատակահարմար է ուղղել դրանք այն ընկերություն, որտեղ աշխատում եք: Երբ ներդնում եք ձեր սեփական միջոցներն այդ ընկերություն, ապա դառնում եք դրա հետագա զարգացման ոչ միայն ուղիղ պատասխանատուն, այլև շահագրգիռ կողմը: Ընկերությունն աշխատավայրից վերածվում է ձեզ համար փոքր բիզնեսի, որտեղ ձեր անձնական ներդրումից իսկապես շատ բան է կախված:

Երկրորդ պատճառը՝ հավատարմությունն է: Ձեռք բերելով ընկերության պարտատոմս՝ աշխատակիցը ցույց է տալիս, որ այդ ընկերությունն իր համար ոչ միայն գործատու է ու աշխատավարձ ստանալու աղբյուր, այլև այն վստահելի ինստիտուտը, որի կայուն զարգացումը կախված է նաև իրենից:

Եվ վերջապես երրորդ պատճառը՝ ընկերության բոլոր ձեռքբերումները անձնական հաղթանակ համարելն է:

«Մենք շնորհակալ ենք այն բոլոր աշխատակիցներին, որոնք 2019 թվականին վստահեցին մեզ իրենց անձնական ֆինանսական միջոցներն ու ձեռք բերեցին ընկերության պարտատոմսերը: Յուքոմի կողմից մշակված յուրաքանչյուր նոր ու հաջողված պրոդուկտ համարում ենք ոչ միայն ընկերության, այլ նախ և առաջ բարձր ներգրավվածություն ունեցող աշխատակիցների ընդհանուր ձեռքբերումը», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին «Յուքոմը վերազինել է ֆիքսված ցանցը և ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերության կողմից արժանացել «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021» մրցանակի:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52