Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ամերիաբանկը ներկայացնում է նոր դիզայնով վճարային քարտերը 
29/04/2022 17:31
Կիսվել

Ամերիաբանկը ներկայացնում է նոր դիզայնով վճարային քարտերը 

Ամերիաբանկը ներկայանում է վճարային քարտերի նոր դիզայնով, որոնք ստեղծվել են բանկի հաճախորդների «ձեռագրով»: Քարտերի դիզայնի նոր կոնցեպտի ամենավառ տարրը հայկական թագավորությունների, իշխանական տոհմերի զինանշաններն են: 

Դիզայնի կոնցեպտի մշակման համար բանկը իրականացրել է մի շարք միջոցառումներ, մասնավորապես, բաց մրցույթ դիզայներների շրջանում, հարցումներ հաճախորդների շրջանում, քննարկումներ բանկի անձնակազմի հետ: Հաճախորդների պահանջները հասկանալու համար բանկը ստեղծել է ֆոկուս խմբեր բանկի հաճախորդների տարբեր սեգմենտների (տարիքային, սեռային, ըստ քարտերի օգտագործման տեսակների) մասնակցությամբ:

Հարցմանը մասնակցած կանանց 71%-ը և տղամարդկանց 72%-ը ցանկություն են հայտնել քարտերը տեսնել հայկական տարրերով: Միաժամանակ կանանց 59%-ը, իսկ տղամարդկանց 73%-ը ցանկություն են հայտնել ունենալ սև գույնի, մինիմալիստական, պարզ և դասական ոճի քարտեր: 

Լսելով հաճախորդների կարծիքներն ու առաջարկությունները` Ամերիաբանկը մշակել է քարտերի դիզայնի նոր կոնցեպտ, որը մինիմալիստական է, պարզ, դասական և ունի վառ արտահայտված հայկական ինքնություն: Դիզայնի մշակման հիմքում դրված են այն կարևոր արժեքները, որոնք համընդհանուր են բանկի և իր հաճախորդների համար, մասնավորապես` աճը, կայունությունը, ժառանգությունը, ինքնությունը, վստահությունն ու զարգացումը:

Նոր քարտերին կարելի է ծանոթանալ տեսահոկովակում:

Ամերիաբանկը դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և դասվում երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին։ Բանկը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային նորարարական ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։

Ամերիաբանկը ներկայանում է հստակորեն մշակված թվային օրակարգով և շարունակաբար նորարարական ՏՏ լուծումներ է ներդնում ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների ոլորտում։

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41