Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Կասպերսկի. Աշխարհով մեկ ընկերություններին հասցեագրված վնասաբեր սպամ-նամակների քանակը մարտին աճել է 10 անգամ
03/05/2022 11:15
Կիսվել

Կասպերսկի. Աշխարհով մեկ ընկերություններին հասցեագրված վնասաբեր սպամ-նամակների քանակը մարտին աճել է 10 անգամ

«Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են էլեկտրոնային փոստի բարդ առաքումների քանակի աճ, որոնք թիրախավորել են տարբեր երկրների կազմակերպություններ: Չարագործների նպատակն է ներթափանցել կորպորատիվ նամակագրություն և պատասխան նամակով համոզել օգտատերերին իրենց համակարգիչ ներբեռնել վնասաբեր ծրագիր: Այդպես գրոհողները փորձում են հասանելիություն ստանալ օգտատերերի սարքերին։ Ընկերության տվյալներով ՝ 2022-ի փետրվարից մինչև մարտ նման նամակների քանակը աճել է 10 անգամ ՝ մոտ 3-ից մինչև 30 հազար: Հաղորդագրություններն ստացվում են տարբեր լեզուներով։

Փորձագետների արձանագրած սխեմաներից մեկն այսպիսին է. արդեն առկա նամակագրության ճյուղում օգտատերերն ստանում են նամակ, որը պարունակում է կցված ֆայլ կամ հղում, որը հաճախ տանում է ֆայլերի պահպանման որևէ հայտնի ամպային ծառայություն: Նամակի խնդիրն է՝ համոզել ստացողներին բացել ֆայլը կամ անցնել հղմամբ, ներբեռնել արխիվացված փաստաթուղթը և բացել այն։ Դրա համար չարագործները սովորաբար գրում են, որ փաստաթուղթը պարունակում է կարևոր տվյալներ, որոնք ստացողը վաղուց պահանջել է, օրինակ, վճարման ձև կամ առևտրային առաջարկ:

Հենց որ զոհը բացում է արխիվը, այնտեղ պարունակվող տրոյական ծրագիրը ներբեռնում և գործարկում է Qbot տրոյական ծրագրի դինամիկ շտեմարանը: Մի շարք դեպքերում վնասաբեր փաստաթղթերը ներբեռնել են Emotet տրոյական ծրագիրը։

Համակարգչում հայտնված վնասաբեր ծրագիրը կարող է գողանալ օգտատիրոջ հաշվառման տվյալները, լրտեսել ընկերության գործունեությունը, տարածվել ցանցում, տեղադրել ծածկագրող ծրագրեր այլ համակարգիչներում, հասանելիություն ստանալ էլեկտրոնային նամակներին, որոնք չարագործները կարող են օգտագործել վնասաբեր փոստային առաքման հետագա կազմակերպման համար:

«Գործարար նամակագրության կեղծումը տարածված հնարք է։ Սակայն տվյալ խարդախ առաքման դեպքում ամենը փոքր-ինչ ավելի խորամանկ է։ Այստեղ նամակագրությունը իրական է, քանի որ չարագործն արդեն գոյություն ունեցող երկխոսություն է թափանցում վնասաբեր ծրագիր պարունակող նամակով։ Հաղորդագրության տեքստը հաճախ կազմված է գործարար ոճով և գեներացվում է սկրիպտով, ինչի պատճառով սպամ-զտիչներով վնասաբեր նամակի արգելափակումը բարդանում է»,- պատմում է «Կասպերսկի» ընկերության փոստային սպառնալիքներից պաշտպանության խմբի ղեկավար Անդրեյ Կովտունը։

Նման գրոհների զոհ չդառնալու համար փորձագետները ընկերություններին խորհուրդ են տալիս ստուգել այն փոստային հասցեն, որից ստացվել է նամակը, և այն երրորդ անձանց չուղարկել՝ չճշտելով դրանցում պարունակվող տեղեկատվությունը; աշխատակիցների համար կիբեռանվտանգության դասընթացներ անցկացնել, նրանց սովորեցնել ճանաչել սոցիալական ինժեներիայի տեխնիկաները; տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, որը ավտոմատ կերպով կուղարկի վերը նշվածին նման նամակներն սպամ:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37