Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Արտ-դիլեր Լարրի Գագոսյանն աճուրդում 195 միլիոն դոլարով գնել է Մոնրոյի դիմանկարը
10/05/2022 13:32
Կիսվել

Արտ-դիլեր Լարրի Գագոսյանն աճուրդում 195 միլիոն դոլարով գնել է Մոնրոյի դիմանկարը

Էնդի Ուրորհոլի ստեղծած Մերիլին Մոնրոյի դիմանկարներց մեկը մայիսի 9-ին Christie՚s-ի աճուրդում վաճառվել է 195,04 միլիոն դոլարով՝ սահմանելով ռեկորդ որպես ամերիկյան արվեստի ամենաթակ ստեղծագործություն:

Հոլիվուդյան աստղի Shot Sage Blue Marilyn անվանմամբ դիմանկարը, որը Մոնրոյին պատկերում է բաց փիրուզի ֆոնի վրա, Ուրորհոլն ստեղծել է 1964 թվականին մետաքսատպության մեթոդով, դերասանուհու մահվանից երկու տարի հետո, եւ ամերիկյան արվեստի խորհրդանիշերից մեկն է: Նկարի վերջնական գինը գրեթե համընկել է փորձագետների ակնկալիքներին, որոնք դրա արժեքը գնահատել Էին 200 միլիոն դոլար:

Ընդամենը նկարին հավակնել են չորս գնորդներ, աճուրդում հաղթող է դարձել հայկական ծագմամբ ամերիկացի արտ-դիլեր Լարրի Գագոսյանը: Մոնրոյի դիմանկաների շարքի համար Ուորհոլին ոգեշնչել է դերասանուհու լուսանկարը «Նիագարա» (Niagara, 1952) ֆիլմի մասնակցության համար: Ընդամենը նկարիչը կատարել է դերասանուհու մի քանի տասնյակ նման պատկերներ տարբեր գույներով, սակայն վաճառված օրինակն առանձնահատուկ արժեք է ներկայացնում իրենից, քանի որ «գնդակահարված» դիմանկարներից մեկն է. 1964 թվականին նկարչուհի Դորոթի Փոդբերը մտել է Ուրորհոլի արվեստանոց եւ, օգտվելով անգլերենում «կրակել» եւ «լուսանկարել» բառերի» նույնականությունից, նոր գործերը լուսանակարելու նպատակով, ատրճանակով կրակել է դրանց վրա,  ինչով շոկի է ենթարկել Ուրորհոլին:

Չորս տարի անց նա ինքն է հայտնվել նշանառության տակ եւ ստուդիայում հրազենի վիրավորում ստացել արմատական ֆեմինիստուհի Վալերի Սոլանասի ձեռքով: Արվեստի ստեղծագործությունը ներկայացրել է Թոմաս եւ Դորիս Ամմանների բարեգործական հիմնադրամը, որն զբաղվում է երեխաների օգնությամբ: Դիմանկարի իրացումից ստացված բոլոր միջոցները կհատկացվեն հիմնադրամի ֆինանսավորմանը Նկարը ցուցադրվել է այնպիսի հայտնի հարթակներում, ինչպիսիք են Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանը, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան կենտրոնը եւ Լոնդոնի Թեյթ պատկերասրահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02