Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
WineWorks. հայկական գինեգործության նոր շունչը. Տեսանյութ
22/07/2022 14:12
Կիսվել

WineWorks. հայկական գինեգործության նոր շունչը. Տեսանյութ

Տավուշի «Լալվարն» ու «Բանանցը», «Կապուտկենին» ու «Ջրջրուկը», Արցախի «Խնդողնին» և Վայոց ձորի «Արենին»… «WineWorks» գինեգործական ընկերությունում քարտեզագրել են հայկական խաղողի սորտերը՝ ըստ շրջանների:

Արդեն 8 տարի «WineWorks»-ը զարգացնում է հայկական գինեգործությունն ու աշխարհին ներկայացնում հայկական խաղողի սորտերը։ Ընկերության հիմնադիրը Վահե Քեուշգուերյանն է, ով գինեգործությամբ է զբաղվել Կալիֆորնիայում և Իտալիայում, հետո վերադարձել է Հայաստան և ստեղծել սեփական ընկերությունը։

«WineWorks»-ում աշխատում են հայկական խաղողի 20-ից ավելի սորտի հետ։ Ընկերությունն արտադրում է սեփական գինիներն ու գինեգործական ծառայություններ մատուցում նաև այլ ընկերությունների։ «WineWorks»-ը մասնագիտացված ընկերություն է, որը նպաստում է հայկական գինեգործության զարգացմանը՝ իր փորձով և տեխնոլոգիաներով:

«WineWorks»-ի գործընկերը Ակբա Լիզինգն է, որն ընկերությանն աջակցել է արտադրական սարքավորումների ձեռքբերման  գործում։

«Սարքավորումների մեծ մասը մենք ձեռք ենք բերել Ակբա Լիզինգի միջոցով: Մեր թիվ մեկ գործընկերն Ակբա Լիզինգն է՝ մեկ պատճառով, որ այն ավելի մեծ փորձ ունի ու իրենց պրոցեսը արագ է։ Լիզինգը նուրբ է ու ճկուն։ Մենք առաջին հերթին Ակբայի հետ ենք աշխատում. շատ հեշտ է և արագ: Նաև այլ սարքավորումների ձեռքբերման համար է Ակբա Լիզինգը մեզ համար առաջին ընտրություն»,- նշում է «WineWorks» գինեգործական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը։

«WineWorks»-ում վստահ են՝ Հայաստանը խաղողագործության համաշխարհային պատմության մեջ դիրքավորվելու է որպես գինեգործության օրրան։ Քյոշ, Օշին, Զուլալ… «WineWorks»-ի սեփական գինիները տարբերվում են իրենց բարձր որակով։ Արտահանվում են ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41