Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Կասպերսկի. No More Ransom նախաձեռնությունը ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատիրոջ օգնել է վերականգնել տվյալները
09/08/2022 11:12
Կիսվել

Կասպերսկի. No More Ransom նախաձեռնությունը ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատիրոջ օգնել է վերականգնել տվյալները

No More Ransom նախաձեռնությունը, որի շնորհիվ ծածկագրող ծրագրերի զոհերը կարող են վերականգնել իրենց տվյալները, ամփոփում է վեց տարվա աշխատանքի արդյունքները. ստեղծումից ի վեր ծրագրի գործընկերների թիվը 4-ից հասել է 188-ի, իսկ կայքում հասանելի են դարձել ֆայլերի վերականգնման 136 գործիքներ: Ընդհանուր առմամբ, No More Ransom-ի միջոցով ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատերեր կարողացել են վերականգնել իրենց տվյալները. նախագիծը հասանելի է 37 լեզուներով: Այս մասին հաղորդում է «Կասպերսկի» ընկերությունը, որը, որպես հիմնադիր-գործընկեր ընկերություններից մեկը, իր ներդրումն է ունեցել ծածկագրումը բացող 9 գործիքների մշակման գործում, որոնք օգնում են վերականգնել տվյալները՝ ծածկագրված շորթող ծրագրերի 38 ընտանիքների կողմից: Ընդհանուր առմամբ, սկսած 2018-ից ամբողջ աշխարհի օգտատերերն այդ ծրագրերը ներբեռնել են ավելի քան 300 հազար անգամ։

Ընկերության փորձագետները պարզաբանում են, որ, որպես կանոն, շորթող ծրագիրը գաղտնագրում է սարքի արժեքավոր տեղեկատվությունը՝ այն անհասանելի դարձնելով օգտատիրոջ համար: Վարակումը կարող է տեղի ունենալ վտանգավոր և խարդախ կայքեր այցելությունների, ծրագրային ապահովման բեռնման, կցված վնասաբեր ֆայլերը բացելու, ինչպես նաև հեռավար հասանելիության արձանագրության (RDP) միջոցով կամ համացանցին միացված սերվերներում խոցելիության շահագործման հետևանքով:  Այնուհետև չարագործները փրկագին են պահանջում զոհից՝ փոխարենը խոստանալով վերադարձնել տվյալները սկզբնական տեսքով, հաճախ նաև սպառնալով դրանց հրապարակմամբ։ Գրոհների այս տեսակը զարգանում է արդեն երկար տարիներ և առնչվում է ինչպես մասնավոր օգտատերերին, այնպես էլ կազմակերպություններին, իսկ իրենք՝ չարագործները, ստեղծում են ամբողջ էկոհամակարգեր։

Ծածկագրող ծրագրերի դեմ պայքարի նախաձեռնությունը 2016-ին գործարկել են Եվրոպոլը, Նիդերլանդների ոստիկանությունը, «Կասպերսկի» ընկերությունը և այլ գործընկերներ: Պաշտոնական կայքում նախագծի մասնակիցները հրապարակում են ծածկագրումը բացելու գործիքներ, ուղեցույցներ և հրահանգներ այն մասին, թե ինչպես և ում տեղեկացնել կիբեռհանցագործությունների մասին: Այս ծրագրերը և նյութերը արդեն օգնել են 165 տեսակի շորթող ծրագրերի զոհերին անվճար վերադարձնել իրենց տվյալները: Նախագիծը նաև կոչված է բարձրացնել օգտատերերի իրազեկությունն այն մասին, թե ինչպես են աշխատում նման ծրագրերը և ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել վարակումը կանխելու համար:

«Շորթող ծրագրերը շարունակում են մնալ կիբեռանվտանգության լուրջ հիմնախնդիրներից մեկը: Միայն 2022-ի առաջին երեք ամիսներին ավելի քան 74 հազար օգտատերեր են բախվել ծածկագրիչների գրոհներին, և դրանք բոլորն էլ հաջողությամբ կանխվել են: Լավ է, որ նախագիծը մարդկանց և ընկերություններին օգնում է վերականգնել իրենց թվային ակտիվները՝ առանց չարագործներին փրկագին վճարելու։ Այսպիսով, մենք հարվածում ենք իրենց խոցելի տեղին՝ բուն բիզնես մոդելին, որը ենթադրում է շահույթ տվյալների ծածկագրումը բացելու համար։ Մենք մտադիր ենք շարունակել պայքարը շորթող ծրագրերի դեմ մեր գործընկերների և նախագծի ապագա մասնակիցների հետ միասին»,- նշում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության  փորձագետ Դմիտրի Գալովը։

Իմանալ ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես պայքարել ծածկագրող ծրագրերի դեմ, ինչպես նաև կարդալ ավելին No More Ransom նախաձեռնության մասին, կարելի է կայքում:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41