
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (“Beeline” ապրանքանիշ) հայտարարում է, որ Ընկերությունը մտադիր է ս.թ. սեպտեմբերի 9-ից հավասարեցնել “ԱրմենՏել” ՓԲԸ բջջային ցանցից դեպի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված այլ ցանցեր կատարվող զանգերի սակագները` դեպի “ԱրմենՏել” ՓԲԸ ֆիքսված հեռախոսացանց կատարվող զանգերի սակագնին: Տեխնիկական աշխատանքների ընթացքում որոշ սակագնային պլաներում կարող է նկատվել դեպի այլ ֆիքսված ցանցեր կատարվող զանգերի տարիֆիկացման փոփոխության ուշացում: Ինչպես տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` նման դեպքերում բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա ընկերությունը կկատարի համապատասխան ճշգրտումներ բաժանորդային հաշիվներում: