Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Կայացել է «Ֆինթեք ֆորում Հայաստան 2022» (Fintech Forum Armenia 2022) միջոցառումը
11/10/2022 18:40
Կիսվել

Կայացել է «Ֆինթեք ֆորում Հայաստան 2022» (Fintech Forum Armenia 2022) միջոցառումը

Հոկտեմբերի 11-ին կայացել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության և Բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB) նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինթեք ֆորում Հայաստան 2022» (Fintech Forum Armenia 2022) միջոցառումը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բիզնեսի միջազգային ակադեմիայի (IAB) տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը:

Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը ողջունել է ֆորումի մասնակիցներին. «Մեծ Բրիտանիան աշխարհի խոշորագույն ֆինանսական ծառայություններ արտահանողն է և Եվրոպայի առաջատար ֆինթեք կենտրոնը։ ԱՄՆ 1 միլիարդ դոլարից ավելի արժեք ունեցող եվրոպական ֆինթեք ընկերությունների գրեթե կեսը ստեղծվել է Միացյալ Թագավորությունում: Անցյալ տարի Բրիտանիան ավելի շատ ներդրումներ է ներգրավել, քան Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան և Նիդերլանդները միասին վերցրած: Ուստի, հուսով եմ, որ Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող այս ֆորումը կներկայացնի Միացյալ Թագավորության նորարարական տեխնոլոգիաները, որոնք կաջակցեն Հայաստանում ֆինթեք ոլորտի աճին և ներքին ֆինանսական շուկայի հետագա զարգացմանը»,- ասել է Ջոն Գալագերը։

Միջոցառման կազմակերպիչներից Բիզնեսի միջազգային ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը ներկայացրել է ֆորումի նպատակը, որը պետական և մասնավոր կառույցների, ֆինանսական և ՏՏ կազմակերպությունների համար կառուցողական հարթակ դառնալն է՝ օժանդակելու Հայաստանին, բարելավելու ֆինթեք արդյունաբերության, կրիպտոյի և ֆինանսական ոլորտները:

Ֆորումի ընթացքում տեղական և միջազգային խոսնակների մասնակցությամբ կայացել են պանելային քննարկումներ «Բաց բանկային գործունեություն. դրա հնարավորություններն ու մարտահրավերները», «Ֆինթեք էկոհամակարգ», «Տվյալների որակական հատկանիշներ», «Նոր ներդրումային հնարավորություններ ֆինթեք ստարտափների համար» թեմաների շուրջ:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88