
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ
«Գազպրոմ էքսպորտ» ԲԲ ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ»-ին` սեպտեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 21:00-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Ռուսական ընկերությունը նախատեսում է Ռուսաստանի տարածքում արտապլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի 52-րդ կմ հատվածում:
«ՀայՌուսգազարդ»-ը վստահեցնում է, որ այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների: