Բիզնես

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 368.00+0.50
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ESWC ԿԻԲԵՌԽԱՂԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
06/10/2011 15:05
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ESWC ԿԻԲԵՌԽԱՂԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), Edge Gaming ընկերության հետ համատեղ, հայտարարում է ESWC գավաթ ընտրական փուլի արդյունքների մասին: Beeline Cyber ազգային առաջնության ընտրական փուլը, որին մասնակցում էին ավելի  քան 70 պրոֆեսիոնալ մարզիկներ FIFA 11, PES 2011, Call of Duty: ModernWarFare2, Counter-Strike 1.6 խաղային մարզաձևերում, կայացավ Երևանում, սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողները ստացան դրամական պարգևներ, իսկ ՖԻՖԱ – 11 մարզաձևի հաղթողներ Կարեն Ծովինարովը, Լևոն Սաքեյանը և Արթուր Առաքելյանը հնարավորություն կունենան ներկայացնելու Հայաստանը ESWC-ի քառորդ եզրափակիչում, որն այս տարի կանցկացվի Ֆրանսիայում:

«Համակարգչային սպորտը ավելին է քան խաղը, և ավելին է քան պարզապես ժամանց անցկացնելը: Այստեղ ձևավովորվում է համախմբված թիմ, փոխըմբռվածություն և թիմային ոգի: Այդ իսկ պատճառով «ԱրմենՏել» ընկերությունը, որպես կապի միասնական օպերատոր, հանդես եկավ Հայաստանում կիբեռսպորտի մեծությամբ երկրորդ առաջնության նախաձեռնող: Մենք ուրախ ենք համակարգչային խաղերի սիրահարներին ընձեռել ևս մեկ հնարավորություն մրցակցելու միմյանց հետ իրենց երկրում, իսկ այս մրցույթի  հաղթողներից մենք անկնլալում ենք հաղթանակ եվրոպական մրցաշարում»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«ESWC ոճում կիբեռմրցաշարի ընտրական փուլի անցկացումը մեծ իրադարձություն է մեր երկրի խաղացողների համար: Հայ մարզիկների համար դա ոչ միայն լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն է, այլ յուրահատուկ մի մրցաշար, որը թույլ է տալիս հետագայում հանդես գալ համաշխարհային ասպարեզում: Մենք ուրախ ենք տեսնել նրենց խանդավառությունը և հետագայում նույնպես կաջակցենք նրանց»,-նշել է Edge Gaming ընկերության ներկայացուցիչ Անահիտ Գրիգորյանը:

Beeline Cyber ազգային առաջնության խաղային բոլոր անվանակարգերում առաջին տեղ գրավածները հրավիրվեցին ընկերություն` շրջայց կատարելու «ԱրմենՏել» ընկերության հաճախորդների սպասարկման կենտրոնում:

The Electronic Sports World Cup – համակարգչային խաղերի համաշխարհային հեղինակավոր առաջնություն է: Իր նշանակությամբ ESWC գավաթը զիջում է միայն WCG գավաթին: Մրցումներն անցկացվում են 2003 թվականից: 2011-ի հնգօրյա առաջնությունը կանցկացվի Փարիզի Դիսնեյլենդում: 6000 քմ ընդհանուր տարածք զբաղեցնող խաղային տաղավարում իրենց հմտությունները կցուցադրեն ավելի քան 600 մարզիկ: Առաջնության խաղերին այցելում են շուրջ 5000 հանդիսատես, իսկ միջոցառումը լուսաբանում են առաջատար ԶԼՄ-ների ավելի քան 500 թղթակից: 2010 թվականի ESWC առաջնության մրցանակային ֆոնդը կազմել է 213 500 ԱՄՆ դոլար:

13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83