Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԳՅՈՒՄՐԻԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԿԻՑ ԲԱՑՎԵԼ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
06/10/2011 17:24
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ԳՅՈՒՄՐԻԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԿԻՑ ԲԱՑՎԵԼ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է ընկերության` Գյումրիի սպասարկման կենտրոնին կից տեխնոլոգիական ակումբի բացման մասին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս ակումբի նպատակն է ընկերության բաժանորդների և պոտենցիալ հաճախորդների համար ստեղծել հարմարավետ միջավայր` ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների լայն տեսականուն ծանոթանալու նպատակով: Հատուկ կահավորված կոնֆերանս-դահլիճում ներկայացված է լինելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ սակագնային պլանների, ձայնային և տվյալների փոխանցման համար նախատեսված ապրանքների և ծառայությունների լայն տեսականի:

Ակումբում հաճախորդներին  կառաջարկվի նաև անվճար Wi-Fi ինտերնետ կապ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում առաջարկվող հեռախոսների և աքսեսուարների նորագույն մոդելների լայն տեսականին կներկայացվի հատուկ նախատեսված ցուցափեղկերում: Բացի այդ, հատուկ սարքերով կցուցադրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող հեռախոսների և բջջային լուծումների ֆունկցիոնալ հնարավորությունները և առավելությունները:

«Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում` Գյումրիում, հաճախորդամետ միջավայր և տեխնիկական հնարավորություններ առաջարկող տեխնոլոգիական ակումբը բաժանորդների սպասարկման ոլորտում սահմանում է նոր չափանիշներ: Տարածաշրջանի բաժանորդներն ու  պոտենցիալ հաճախորդները գրավիչ և տրամադրող միջավայրում կկարողանան ծանոթանալ, տեսնել և փորձարկել ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորարարական ապրանքներն ու ծառայությունները»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի առաջատար բջջային օպերատորն առաջարկում է 105 սպասարկման կենտրոն ունեցող` հանրապետության ամենալայն ցանցը:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58