Բիզնես

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Վիվա-ՄՏՍ. լերկ սարն անտառ դարձնելու մեկնարկը տրվել է
04/11/2022 16:56
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. լերկ սարն անտառ դարձնելու մեկնարկը տրվել է

 Ձեռք-ձեռքի՝ անապատացման դեմ պայքարում

Որևէ երկիր չի կարող շրջանցել կլիմայի փոփոխության հնարավոր վտանգները, եթե իրատեսորեն չգնահատի դրանց գոյությունն ու չընտրի լուծման ճանապարհ: Ընթացիկ տարում ձևավորված գործընկերության միջոցով, Վիվա-ՄՏՍ-ն ու «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը անտառապատման թիրախավորված ծրագիր են իրականացնում: Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում անտառստեղծման և անտառվերականգնման աշխատանքներ կազմակերպելը ոչ միայն կարևոր է, այլև՝ կենսականորեն անհրաժեշտ: Հայկական էնդեմիկ ծառերի սերմերից տնկիներ ստանալը, դրանց խնամքով զբաղվելը և անտառ տեղափոխելը՝ երկարաժամկետ արդյունքն ապահովող  նպատակ է դարձել:

Աշնանային անտառտնկման աշխատանքների ընթացքում 20 000 ծառ տնկելը կարևոր է գործընկեր կազմակերպությունների համար: Նպատակից իրագործում ճանապարհը, սակայն,  նույնքան բարդ է, որքան ծառատունկի համար ընտրված տարածքը՝ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բարձր լեռնային հատվածը։ Լիաքարշակ մեքենաների ընթացքն այստեղ սահմանափակվում է հայկական լեռնաշխարհին հատուկ ռելիեֆի պատճառով: Ոտքով սար բարձրանալու համար էլ անհրաժեշտ է որոշակի փորձառություն՝ լեռնագնացության հարցում: Վիվա-ՄՏՍ-ի կամավորական խումբը, գործընկեր կազմակերպության հորդորով ձևավորվել է այդ սկզբունքով: Լերկ սարի վրա, 6 հա տարածքում, իրենց արմատները կամրացնեն դալար տնկիները:

«Առաջին ծառը տնկել եմ որդուս ծննդյան օրը՝ 22 տարի առաջ: Խորհրդանշական այդ օրը կարևոր է եղել ինձ համար նաև հետագայում՝ այլ ծառատունկերի մասնակցելու ժամանակ: Առողջ, մաքուր և անվտանգ միջավայրում ապրելու համար, պետք է լինենք ոչ միայն  սպառող, այլև անձնական ներդրում ունենանք: Դա կարող է արտահայտվել հոգատարությամբ, աշխատասիրությամբ, հետևողական և նվիրված աշխատանքով: Այն, ինչ արվում է այսօր՝ երկարաժամկետ ազդեցություն է ունենալու: Ուրախ եմ, որ Վիվա-ՄՏՍ-ի արժեհամակարգում կա այդ գիտակցությունն ու նվիրումը: Չեմ ուզում առանձնացնել նաև մեր բաժանորդներին, ովքեր գնահատում են մեր ընկերության արժեհամակարգը և իրենց անուղղակի ներդրումն ունեն նման ծրագրերում»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Տարբեր կազմակերպությունների իրականացրած անտառտնկման գործն ազդարարող՝ տեղեկատվական  վահանակները, անտառների ծավալը մեծացնելու իրազեկման մաս են կազմում: Դրանց տեղադրումն ու ցանկապատված տարածքները հստակ նշում են գործընկեր կազմակերպության աջակցության  սահմանները: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիրն ու  գլխավոր տնօրենը բարձր է գնահատում «կանաչ մտածողության» շուրջ համախմբումն ու Վիվա-ՄՏՍ-ի հետ ձևավորված նոր գործընկերությունը:

«Ուրախ եմ Վիվա-ՄՏՍ-ի հետ նոր մեկնարկած գործընկերության  համար: Անտառ ստեղծելու կարևորությունը գիտակցելն ու կոնկրետ քայլեր ձեռնարկելը շատ կարևոր են: Խոսքը ոչ միայն ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու, այլև ջրային ռեսուրսները պահպանելու մասին է: Մեր երկրի խմելու ջրի 80 %-գալիս է անտառից: Այստեղից կարելի է հստակ եզրակացություն անել: Բարեբախտաբար, Հայաստանում սկսել է ձևավորվել «կանաչ մտածողությունը», բայց դեռ ցանկալի մակարդակի չենք հասել: Մարդիկ պետք է գիտակցեն, որ անտառը կարևոր է, եթե նույնիսկ, ապրում են քաղաքի մեջ: Աշխարհում կլիմայի փոփոխություն կա և դժվար է գնահատել, թե ինչ կլինի ապագայում: Հետևաբար՝ որքան շուտ սկսենք կոնկրետ քայլեր իրականացնել, այնքան արդյունքը ավելի իրական կլինի»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը:

Համատեղ ծրագրով գործընկերները լուծում են ոչ միայն բնապահպանական, այլև մասամբ՝ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնական աշխատողների գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչներ են։ Այս աշնանային անտառտնկմանը նրանց են միացել ավելի քան 190 հոգի։ Նրանց միջոցով, նոր ստեղծված տնկադաշտում անհրաժեշտ խնամքը շարունակվելու է նաև ծառատունկից հետո՝ շուրջ 3 տարի: Այդ ժամանակահատվածը բավարար է լինում համոզվելու, որ տարածքը տարիներ հետո անտառ է դառնալու։

Ընթացիկ տարվա աշնանը 20 000 ծառ տնկելու համար, Վիվա-ՄՏՍ-ը, որն արդեն 17 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր է իրականացնում, ներդրել է 12,6 միլիոն դրամ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58