Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
19/10/2011 16:37
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԱՌՑԱՆՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի և «Իդրամ» ՍՊԸ-ի կողմից գործարկվել է գույքահարկի և հողի հարկի առցանց վճարման համակարգ: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` այսօր` հոկտեմբերի 19-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել այս համակարգի շնորհանդեսը:

Ինչպես միջոցառման շրջանակներում նշել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արա Յաղջյանը` բոլոր նրանք, ովքեր ունեն աշարժ կամ շարժական գույք և համապատասխան հարկային պարտավորություններ, այսուհետ ոչ միայն կարող են ծանոթանալ գույքի և հողի մասով իրենց հարկային պարտավորություններին, այլև վճարումներ կատարել առցանց վճարման համակարգով:  Համակարգը եռալեզու է և հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել աշխարհի ցանկացած կետից:

«Իդրամ» ՍՊԸ տնօրենի խորհրդական Գևորգ Պողոսյանը շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է առցանց վճարումների համակարգի գործարկման քայլերի հաջորդականությունը և ընդգծել, որ համակարգը կիրարկման մատչելիությամբ հասանելի է տարիքային բոլոր խմբերի հարկատուներին:

Ըստ այդմ, հարկատուն նախ մուտք է գործում համակարգ (www.idram.am կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից` www.yerevan.am -ի աջ հատվածից), գրանցում է վիրտուալ հաշիվ, ստանում հատուկ կոդ, որի շնորհիվ պարտքերի և տուգանքների վերաբերյալ տեղեկատվության հարցում ուղարկելու հնարավորություն է ստանում: Քաղաքացին նաև կարող է անձամբ որոշել, թե ո՞ր տարվա և ո՞ր հարկն է ցանկանում վճարել և, վիրտուալ հաշիվը լիցքավորելով, կատարում է իր հարկային պարտավորությունները: Համակարգում գրանցված անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը երաշխավորված են:

Ծրագիրն աշխատում է բանկային համակարգով և առաջիկայում ստացած կոդերով հնարավոր կդառնա վճարումներ կտարել նաև առցանց վճարման համակարգի բոլոր տերմինալներից: Բացի այդ, նշվեց, որ մշակման փուլում է աղբահանության հարկի առցանց վճարման համակարգը:

Շնորհանդեսի վերջում Հայաստանի բանկային համակարգի ներկայացուցիչների հետ քննարկվել են համակարգի գործարկման մանրամասներ և անհատական ծրագրերի առաջարկներ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69