ՀայՓոստ. Նոր բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին
2022թվականինոյեմբերի25-ին,Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Ֆիլատելիստական ցուցահանդես նվիրված «Ֆիլանում»-ի100-ամյակին» միջոցառման շրջանակներում հատուկ դրոշմակով մարվեց բացիկ՝ նվիրված Ֆիլատելիստական ցուցահանդեսին:
Բացիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Ա. Թամանյանի անվան ճարտարապետության ազգայինթանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Երկկողմանի բացիկը պատրաստվել է 500 տպաքանակով:
Բացիկի դիմերեսին պատկերված են «ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ «ՖԻԼԱՆՈՒՄ»-Ի 100-ԱՄՅԱԿԻՆ» և «ԵՐԵՎԱՆ 14-18.11.2022» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Բացիկի վերևի աջ անկյունում պատկերված է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը:
Բացիկի դարձերեսին պատկերված ենՀայաստանի նամականիշերի թերթեր, ինչպես նաև՝ «100 ԱՄՅԱԿ» և «ՖԻԼԱՆՈՒՄ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Թողարկման օրը`18նոյեմբերի2022թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` «Ասողիկ»
Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ
Տպաքանակը՝500հ.