Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՎՐԱՑԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՆ
15/11/2011 15:59
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ ՎՐԱՑԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՆ

Հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններն արդեն չորրորդ անգամ կմասնակցեն Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառմանը (GITI), որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 17-19-ը Թիֆլիսում: Ինչպես տեղեկացնում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից` մասնակից հայկական կազմակերպություններն են` «Հայկական ծրագրեր», «Դ-Լինկ», «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս»,  «Xinect», «Լայմ Տեխ», «ՍաութԹեք Քընսալտինգ», «Էսենշլ Սըլյուշնս», «Նորմա-պլյուս» ընկերությունները: Պետական հատվածից հարկատուների համար նորագույն լուծումներ կներկայացնի ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեն: Հայկական ընկերությունների մասնակցության նպատակն է խթանել Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջխաղացումն արտասահմանյան շուկայում:

Միջոցառման ընթացքում հայկական կազմակերպությունները ‹‹Հայկական անկյուն›› տաղավարում կներկայացնեն Հայաստանի լավագույն թվային լուծումները վրացական շուկային և միջոցառմանը ներկա արտասահմանյան գործընկերներին, հանդես կգան գործարար ներկայացումներով, կմասնակցեն տարածաշրջանային նշանակություն ունեցող լավագույն Տեղեկատվական Տեխնոլոգիաների նախագծերի և իրականացրած ծրագրերի մրցույթին:

Հայկական կազմակերպությունների մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում և համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառման հիմնական նպատակն է ստեղծել  և խթանել  Կենտրոնական  և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին  Արևելքի  երկրների պետական և մասնավոր հատվածների, ասոցիացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը: Միջոցառումը բաղկացած է կոնֆերանսների շարքից, ցուցահանդեսից և մրցանակաբաշխությունից: Կազմակերպիչներն են Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի Արդարադատության նախարարությունը:

22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49