ԱՐՄԵՆՏԵԼ (Beeline) – Hi Line «ՄԵԳԱ»-ՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՃԱԽՈՐԴԸ 3 ԱՄԻՍ ԱՆՎՃԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ԿՍՏԱՆԱ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Հայաստանի բոլոր բնակիչները միանալով Hi Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին կստանան հնարավորություն առաջին երեք ամիսն օգտվել ծառայությունից անվճար: Առաջարկն ուժի մեջ է մինչև 2011թ-ի դեկտեմբերի 31-ը:
Ակցիայի շրջանակում Hi-Line ծառայությանը միանալու պայմանգիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը: Hi Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար 6000 դրամ, 8000 դրամ և 12000 դրամ:
«Միասնական օպերատորի «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիան` ևս մեկ գրավիչ հնարավորություն է Beeline բարձրորակ լարային ինտերնետին միանալու համար: Նոր առաջարկի շնորհիվ, մեր երկրի ավելի քան 60 բնակավայրերի բնակիչներն ամբողջ ձմեռ կարող են անվճար օգտվել Hi Line ինտերնետ ծառայությունից», – նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիայի պայմանները չեն գործում ակցիայի անցկացման ժամանակահատվածում Hi Line պայմանագիրը վերակնքելու դեպքում: Ակցիայի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունդիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 864 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Djezzy», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2011թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 199 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: