
ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ԲՈԼՈՐ ԱՎԱՆԴԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
Ամանորի նախօրեին ՎՏԲ–Հայաստան Բանկը նվեր է մատուցել ավանդատուներին: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Մամուլի ծառայությունից` դեկտեմբերից ՎՏԲ–Հայաստան Բանկում բարձրացվել են բանկում գործող բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքները: Ավանդները ընդունվելու են հետևյալ պայմաններով` մինչև 13%` դրամային ավանդների համար, մինչև 9%` ԱՄՆ դոլարով ավանդների համար, մինչև 6.25%` եվրոյով ավանդների համար:
Ներկա պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է 6 ավանդատեսակ:
Որպես Ամանորյա նվեր ավանդատուներին Բանկը անվճար կտրամադրի VISA Int. վճարային քարտեր: