
Հայկական Picsart-ն աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023-ի նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների խմբագրում անվանակարգում։
20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ն, Tinder-ը։
data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին: