Կոնվերս Բանկի Visa Virtual քարտապանները ստացել են իրենց մրցանակները
Visa Virtual քարտապանների համար անկանխիկ գնումների խրախուսման արշավի շրջանակում մեկ հարկի տակ էին հավաքվել Կոնվերս Բանկի հաճախորդներն ու գործընկերները՝ հանդիսավոր պայմաններում արդյունքներն ամփոփելու:
«Սա ընդհանրապես իմ առաջին շահումն է: Անսպասելի ու հաճելի անակնկալ էր Բանկի կողմից: Ապրելով երաժշտական միջավայրում՝ քաջատեղյակ էի Don’t Let Daddy Know փառատոնի մասին, բայց երբևէ չէի մտածել, որ դրան մասնակցելու հնարավորություն ինձ կընձեռի Բանկը: Շնորհակալ եմ նման նվերի համար»,-ասաց գլխավոր մրցանակակիրը, ով ստացել է երկօրյա ուղեգիր Ամստերդամ և Don’t Let Daddy Know փառատոնին մասնակցության հնարավորություն՝ երկու անձի համար:
Արշավի հաղթողներից մեկ ուրիշը հավելեց, որ օգտվում է տարբեր բանկերի ծառայություններից, սակայն իր հիշողության մեջ առաջին դեպքն է, երբ արշավի է մասնակցում՝ առանց հավելյալ ջանքերի ու ծախսերի և հաղթանակի մասին տեղեկանում է հեռախոսազանգի միջոցով: «Մաղթում եմ ավելի շատ արշավներ ու ավելի շատ հաղթողներ»,-խոսքը եզրափակեց նա:
Բանկում գոհունակությամբ են փաստում արշավների նկատմամբ հետաքրքրության աճը, առաջիկայում խոստանում նոր՝ ոչ պակաս գրավիչ ու հետաքրքիր արշավներ, իսկ հաճախորդներին խորհուրդ են տալիս օգտվել ընթացիկ մրցույթի հնարավորությունից ու ստանալ կինոյի տոմս՝ երկու անձի համար: