Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Կասպերսկի. Համաշխարհային փոստային տրաֆիկում սպամի բաժինն աճել է 3,07 տոկոսով
28/02/2023 11:10
Կիսվել

Կասպերսկի. Համաշխարհային փոստային տրաֆիկում սպամի բաժինն աճել է 3,07 տոկոսով

Ամբողջ աշխարհում նամակների միջինը 48,63%-ը սպամ է եղել 2022-ին, ինչը 3,07% – ով ավելի է, քան 2021 թվականին: Սակայն, մեկ տարվա ընթացքում սպամի մասնաբաժինը համաշխարհային փոստային տրաֆիկում աստիճանաբար նվազել է՝ առաջին եռամսյակի 51,02%-ից մինչև չորրորդ եռամսյակի 46,16%: Այս մասին հայտնում է «Կասպերսկի» ընկերությունը։

Ընկերության տվյալներով՝ սպամի աղբյուր երկրների շարքում առաջատարը Ռուսաստանն է. 2022 թվականին երկրից սպամի մասնաբաժինը շարունակել է աճել՝ 24,77-ից հասնելով 29,82%-ի։ Գերմանիան (5,19%) տեղերը փոխել է մայրցամաքային Չինաստանի հետ (14,00%), որի մասնաբաժինը աճել է 5,27 տոկոսային կետով: Վարկանիշի երրորդ տեղը նախկինի պես զբաղեցնում Է ԱՄՆ-ն (10,71%)։

2022-ին ընկերության փոստային հակավիրուսը հայտնաբերել է փոստի 166 187 118 վնասաբեր կցված ֆայլ։ Դա 18 միլիոնով ավելի է, քան 2021-ին։ Այս բաղադրիչն ամենաշատը գործարկվել է 2022-ի մարտին, մայիսին և հունիսին:

2022-ին փոստի ամենատարածված վնասաբեր հավելվածը, ինչպես 2021-ին, եղել է Agensla սթիլեր-տրոյացին, որի մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է: Noon լրտեսող ծրագիրը (4,89%) բարձրացել է երկրորդ տեղ, իսկ Badun տրոյացիները (4,61%), որոնք տարածվում են արխիվացված էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով, իջել են երրորդ հորիզոնական:

2022-ին արգելափակված վնասակար հավելվածների քանակով առաջատարը մնացել է Իսպանիան (8,78%), որի մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է 2021-ի համեմատ (9,32%)։ Ռուսաստանի մասնաբաժինը (7,29%), ընդհակառակը, փոքր-ինչ աճել է։ Մեքսիկան բարձրացել է երրորդ տեղ (6,73%), իսկ Բրազիլիան (4,81%)՝ չորրորդ, որի մասնաբաժինը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ մնացել է գրեթե անփոփոխ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69