Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-Ն ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ԻՐ ՑԱՆՑԸ
25/01/2012 17:39
Կիսվել

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-Ն ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ԻՐ ՑԱՆՑԸ

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցն այժմ հասանելի է դարձել Հայաստանի ևս 4 քաղաքներում: Ինչպես «Բիզնես 24»-ին հաղորդում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այդ քաղաքների ցանկը հետևյալն է. Գավառ, Մարտունի, Իջևան, Նոյեմբերյան:

Վերոնշյալ բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն է ընձեռում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությանը այս կենտրոններից մատուցել IP տարանցման, Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման, վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) և այլ ծառայություններ:

Ներկայումս «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ  ցանցին միացված մարզերի և քաղաքների ամբողջական ցանկը հետևյալն է. Երևան, Կոտայք (Աբովյան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Չարենցավան, Հրազդան), Արարատ (Արարատ, Մասիս, Վեդի, Արտաշատ), Վայոց Ձոր (Ջերմուկ, Եղեգնաձոր), Սյունիք (Քաջարան, Ագարակ, Սիսիան, Գորիս, Կապան), Արագածոտն (Աշտարակ, Ապարան), Շիրակ (Գյումրի), Լոռի (Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր), Տավուշ (Բագրատաշեն, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան), Արմավիր (Արմավիր, Վաղարշապատ(Էջմիածին)), Գեղարքունիք (Գավառ, Մարտունի, Սևան):

Ինչպես վստահեցնում են «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունից` ցանցի ընդարձակմանն ուղղված ներդրումները, շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են: Ընկերության այս ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի Ինտերնետի ներթափանցման մակարդակի, կազմակերպությունների ու բնակչության համար տեղեկատվական ռեսուրսների հասանելիության աճին, ինչպես նաև ընկերության կողմից տրամադրվող նորագույն ցանցային տեխնոլոգիաների ծառայությունների հասանելիությանը ՀՀ-ում:

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2007թ.-ին և հանդիսանում է միջազգային և հանրապետական նշանակության տրանսմիսիոն, տվյալների փոխանցման և Ինտերնետ հասանելիության ծառայությունների առաջատարը Հայաստանում: Ընկերության հիմնական առաքելությունն է  մատուցել բարձր որակի լայնաշերտ Ինտերնետ հասանելիության, տվյալների հաղորդման և այլ ծառայություններ ՀՀ ողջ տարածքում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90