Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66262.16+0.62 TOPIX - 4111.02+0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.97+0.56 SSEC - 3912.52+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
26/08/2026  CBA:  USD - 364.56-0.04 GBP - 496.57-0.49
26/08/2026  CBA:  EURO - 425.15-0.05
26/08/2026  CBA:  GOLD - 54097-572 SILVER - 795.44-10.11
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐ ՓՈՐՁԸ
30/01/2012 16:42
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐ ՓՈՐՁԸ

Հունվարի 27-ին «ԱրմենՏել» ընկերության Beeline համալսարանում անցկացվեց կադրերի կառավարման մասնագետների փորձի փոխանակման կլոր սեղան, որը կազմակերպվել էր «ԱրմենՏել» ՓԲԸ մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրինության և Հայաստանի HR-մասնագետների Ասոցիացիայի կողմից:  

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են հայաստանյան շուրջ 20 խոշոր ընկերությունների, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ: «ԱրմենՏել» ընկերության HR-մասնագետները գործընկերներին ներկայացրեցին լավագույն փորձը, ինչպես նաև «ՎիմպելԿոմ» Ընկերությունների Խմբում կիրառվող կադրերի համալրման, մասնագիտական զարգացման, աշխատակազմի խրախուսման և գնահատման տեխնոլոգիաները:

«Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը` «ԱրմենՏել» ընկերությունը ողջունում է այնպիսի միջոցառումներ, որոնց շրջանակում տարբեր ընկերությունների մասնագետները փոխանակում են աշխատակազմի հետ աշխատանքի փորձը: Նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի HR-մասնագետների համախմբմանը`  կադրային կառավարման ոլորտում արդի խնդիրները  քննարկելու և լուծելու նպատակով: Դրանք վկայում են, որ Հայաստանում գործարար միջավայրն իր զարգացման առումով թևակոխել է որակապես նոր փուլ», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը: 

«Մենք շնորհակալ ենք «ԱրմենՏել» ընկերությանը միջոցառումը կազմակերպելու, բաց քննարկումների և համագործակցելու համար: «ԱրմենՏել»-ը երկրի առանցքային գործատուներից է. այդ պատճառով մեզ համար հատկապես արժեքավոր է, որ ընկերության HR-ղեկավարությունն իր լուման է ներդնում  մեր ասոցիացիայի ձևավորման և կայացման գործում: Մեր ընդհանուր նպատակն է` Հայաստանում HR ոլորտի զարգացումը», – ասել է «HR Ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արփի Կարապետյանը:

Մարդկային ռեսուրսների կառավարման հասարակական կազմակերպությունը` «HR Ասոցիացիա», հիմնադրվել է 2010թ. մայիսին: «ԱրմենՏել» ընկերությունը Ասոցիացիայի անդամ է հանդիսանում 2011 թվականի սկզբից:

 

26/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.56
-0.04
Եվրո (EUR)
425.15
-0.05
Ռուբլի (RUR)
4.3097
-0.0107
Լարի (GEL)
139.14
-0.24
54097
-572
Արծաթ
795.44
-10.11