Բիզնես

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 368.00+0.50
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ
02/03/2012 12:16
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՇԱՐՔԸ

“ԱրմենՏել”  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային “Դրայվ” սակագնային փաթեթների շարքն ընդլայնելու մասին: Հաճախորդներին առաջարկվում են “Դրայվ-1”, “Դրայվ-5”, “Դրայվ-10” և “Դրայվ-25” սակագնային փաթեթներ` համապատասխանաբար 4000 դրամ, 6000 դրամ, 9000 դրամ և 15000 դրամ ամսեկան բաժանորդային վճարով: “Դրայվ” սակագնային փաթեթներին միանալու համար միացման վճար չի գանձվում: Գերարագ ինտերնետի ծավալը “Դրայվ-1” սակագնային փաթեթում կազմում է 1ԳԲ, “Դրայվ-5”-ում ` 5ԳԲ, “Դրայվ-10”-ում ` 10ԳԲ և “Դրայվ-25”-ում ` 25ԳԲ: Օրացուցային ամսվա ընթացքում գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո գործում է արագության սահմանափակում` մինչև 256 kbps: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Գործարկելով շարժական ինտերնետի սակագնային փաթեթների նոր շարքն, “ԱրմենՏելընկերությունը հաճախորդներին առաջարկում է ոչ թե ժամանակավոր ակցիա, այլ մշտական շահավետ գներ: 3G տեխնոլոգիայի վրա հիմնված մեր լուծումները հրաշալի առաջարկ են այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են շարժման ազատությունը, կապի կայունությունը և որակը: Վստահ եմ, որ նոր տեսականիում յուրաքանչյուր հաճախորդ կգտնի հենց այն սակագինը, որն առավելագույնս համապատասխանում է իր պահանջներին», – նշել է ԱրմենՏելընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բաժանորդները կարող են անվճար անցումներ կատարել շարժական ինտերնետի անսահմանափակ հետվճարային “Դրայվ” սակագնային փաթեթների միջև: USB-մոդեմի գինը կազմում է 18 հազար դրամ: “Դրայվ” սակագնային փաթեթներից որևէ մեկից առնվազն 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: Բաժանորդը կարող է պայմանգիրը կնքելու պահից 5 օրվա ընթացքում դադարեցնել այն, վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց և վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց 5 օր հետո, մինչև 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը: Մինչև մարտի 1-ը կիրառվող “Դրայվ” սակագնային փաթեթը վերանվանվել է “Դրայվ-5”-ի, առանց որևէ այլ պայմանի փոփոխության: 

Շարժական ինտերնետծառայությունը պարզ լուծում է, որը թույլ է տալիս համակարգիչը միացնել ինտերնետին GPRS, EDGE կամ 3G տեխնոլոգիաներով ամենուր` Beeline բջջային ցանցի ծածկույթում: Դրա համար անհրաժեշտ է միայն  Beeline SIM-քարտը տեղադրել USB-մոդեմի մեջ և միացնել այն համակարգչին:

13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83