Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ucom-ի uKid խելացի ժամացույցը հասանելի է նոր գույներով, նոր հավելվածով և կաշխատի 4G ցանցում
07/04/2023 12:51
Կիսվել

Ucom-ի uKid խելացի ժամացույցը հասանելի է նոր գույներով, նոր հավելվածով և կաշխատի 4G ցանցում

«Յուքոմ» ընկերությունը բոլոր ծնողներին առաջարկում է իրենց երեխաների համար ձեռք բերել բոլորովին նոր ու գունեղ, 4G ցանցում աշխատող uKid խելացի ժամացույցներից մեկը։ Այն աշխատում է նոր հնարավորություններով օժտված, ավելի հարմարավետ, ժամանակակից և շուկայի պահանջներին բավարարող uKid թարմացված հավելվածով և ավելի մատճելի՝ uKid 1500 սակագնային պլանով։ Ժամացույցները հնարավոր է ձեռք բերել առանց բաժանորդագրության, ինչպես Ucom-ի առցանց խանութում, այնպես էլ Ucom սպասարկման սրահներում՝ սարքի համար վճարելով կանխիկ 34 900 դրամ կամ 36 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ ամսական 970 դրամ։

Նոր uKid ժամացույցներն ունեն ավելի հզոր մարտկոց, ֆոտո և վիդեո նկարելու հնարավորություն։ Ներկայացված են 5 տարբեր գույներով և ունեն փոխարինման ժապավեններ։ Նոր ժամացույցներն ունեն նաև RoHS հավաստագիր, որը փաստում է, որ uKid-ը չի պարունակում առողջության համար վտանգավոր նյութեր։

«uKid-ի հետ երեխան հեռախոսազանգեր և կարճ հաղորդագրություններ կստանա բացառապես ծնողների կողմից սահմանված հեռախոսահամարներից, կկարողանա հաղորդագրություններ ու ծանուցումներ ուղարկել ծնողներին, որոնք էլ իրենց հերթին ցանկացած պահի իրենց սմարթֆոններում կկարողանան տեսնել իրենց զավակի գտնվելու վայրը։ uKid-ն իրապես լավագույն լուծումն է, եթե 5-12 տարեկան երեխաների ծնողները, տարբեր նկատառումներից ելնելով, խուսափում են սմարթֆոն ձեռք բերելուց», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

uKid նոր սակագնային պլանն այժմ ավելի մատչելի է։ Ամսական վճարելով ընդամենը 1500 դրամ՝ ծնողներն իրենց երեխաների համար կապահովեն  5000 րոպե Ucom շարժական ցանցի ներսում, 2 ԳԲ շարժական ինտերնետ՝ նախկին 1 ԳԲ փոխարեն, և 300 SMS  Ucom շարժական ցանցի ներսում։ Ներառումներն սպառելուց հետո uKid-ից հնարավոր կլինի օգտվել 5 դրամ/ՄԲ սակագնով՝ շարժական ինտերնետի, 12 դրամ/րոպե սակագնով՝ դեպի տեղական բոլոր ցանցեր և Արցախ զանգերի, 5 դրամ/SMS սակագնով՝ տեղական բոլոր ցանցեր և Արցախ կարճ հաղորդագրությունների համար։

Հավելենք, որ այս պահին uKid հավելվածը հասանելի է դեռևս Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար, շուտով կգործի նաև iOS սմարթֆոնների համար։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52