
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը, առնվազն 1 տարով բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլանին, բաժանորդները կարող են մարտ և ապրիլ ամիսներին անվճար օգտվել անսահմանափակ ինտերնետից: Բացի այդ, ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` ակցիայի շրջանակներում մինչև 21.6 Մբիթ/վրկ ներբեռնման և մինչև 5.76 Մբիթ/վրկ վերբեռնման արագություն ապահովող «ՄՏՍ կոնեկտ E353» USB մոդեմը նույնպես տրամադրվում է բոլորովին անվճար: