Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
VIMPELCOM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 71% ԱՆԿՈՒՄ
13/03/2012 15:27
Կիսվել

VIMPELCOM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 71% ԱՆԿՈՒՄ

Բջջային կապի միջազգային օպերատոր VimpelCom ընկերությունն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու այս մեկ տարում VimpelCom-ի զուտ շահույթը, նախորդ տարվա արդյունքների հետ համեմատած, կրճատվել է 71%-ով և կազմել 488 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ ընկերության տարեկան համախառն հասույթն աճել է 93%-ով և կազմել 20,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված տվյալների` 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով VimpelCom ընկերությունը կրել է 386 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս:

Նշենք նաև, որ 2011 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ, ընկերության բաժանորդների բազան աճել է 13%-ով և կազմել 205 մլն բաժանորդ: Ընդ որում, բաժանորդների թվաքանակի առավել զգալի աճ գրանցել է «Աֆրիկա և Ասիաե բիզնես-միավորը:

Vimpelcom LTD-ն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,  այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Վիետնամում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում:

Vimpelcom-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 864 մլն ընդհանուր բնակչությամբ տարածքներում:

Vimpelcom խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում Beeline, Киевстар, Djezzy, Wind, Infostrada, Mobilink, Leo, Banglalink, Telecel և Djezzy ապրանքանիշերի ներքո:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58