Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
TCF-ը ձեռք է բերել Gadget Flow ընկերությունը՝ հավատարիմ մնալով լավագույն նորարարությունները կյանքի կոչելու իր առաքելությանը
17/04/2023 16:55
Կիսվել

TCF-ը ձեռք է բերել Gadget Flow ընկերությունը՝ հավատարիմ մնալով լավագույն նորարարությունները կյանքի կոչելու իր առաքելությանը

Gadget Flow-ի ձեռքբերումն ավելի է հարստացնում TCF-ի կենսունակ էկոհամակարգը՝ կամրջելով լավագույն նորարարական պրոդուկներ ստեղծողներին հաճախորդների հետ։

TCF-ը հայտարարեց Gadget Flow-ի՝ նորարարական պրոդուկտների որոնման ամերիկյան առաջատար հարթակի ձեռքբերման գործարքն ավարտելու մասին։ Այսպիսով TCF-ը գրավում է նորարարությունների ոլորտի առաջատար դիրք աշխարհում։

Այս ձեռքբերումը նոր էջ է բացում TCF-ի բոլոր շահառուների համար, քանի որ հիմա նորարարություններով հետաքրքրվող միլիոնավոր մարդկանց էլ ավելի հասանելի են լավագույն ստեղծարարների գաղափարներից ծնված հետաքրքիր պրոդուկտները։

Փորձը ցույց է տվել, որ գործունեության ողջ ընթացքում TCF-ի աջակցությունը կենսական է եղել պրոդուկտ ստեղծողների և նրանց գործունեության արդյունքին սպասող հաճախորդների կյանքում։ TCF-ը միշտ իր շահառուների հետ է՝ գաղափարի կենսունակության ստուգումից մինչև պրոդուկտի հաջողությամբ գործարկում և վաճառք՝ քրաուդֆանդինգային և e-commerce հարթակներում։ Gadget Flow-ի ձեռբերումը TCF-ը դարձնում է պրոդուկտի հաջողակ գործարկմամբ հետաքրքրված ստեղծարարների ամենացանկալի գործընկերը։

«TCF-ի էկոհամակարգում Gadget Flow-ի ներգրավումը խոսում է մեր առաքելությունը հետևողական ձևով իրականացնելու մասին։ Մենք կառուցել և անընդհատ բարելավում ենք մեր էկոհամակագը, որի միջոցով թռիչքային հաջողությունների ենք հասցնում ամենաազդեցիկ գաղափարները։ Gadget Flow-ն՝ իր միլիոնավոր օգտատերերով, իդեալական համապատասխանում է իրենց պրոդուկտի հաջողությամբ հետաքրքրված բոլոր ստեղծարարներին՝ և՛ Prelaunch.com-ում պրոդուկտի կենսունակությունը ստուգելու, և՛ քրաուդֆանդինգային կամ е-commerce հարթակներում արշավներ իրականացնելու համար»,- ասում է TCF-ի համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը:

«Մենք շատ ոգևորված ենք Gadget Flow-ն TCF էկոհամակարգի մաս տեսնել, հատկապես այսքան տարիների արդյունավետ համագործակցությունից հետո։ Համոզված ենք, որ այդ գործարքը, թե՛ Gadget Flow-ն ավելի կուժեղացնի, և թե՛ TCF-ին կտա քրաուդֆանդինգի և e-commerce ոլորտների բոլորը մեկում ծառայություններ առաջարկող անքննարկելի առաջատարի դիրք»,- հավելում է Gadget Flow-ի հիմնադիր և նախկին տնօրեն Էվան Վարսամիսը։
«Այս ձեռքբերումը նաև կարևոր է միջազգային փորձի մեկտեղման և ավելի արդյունավետ օգտագործման առումով։ Ընկերությունների թիմերը փորձի փոխանակման միջոցով կկարողանան լավագույն որակն ապահովել TCF-ի և Gadget Flow-ի շահառուների համար։ Մեր թիմը շատ ոգևորված է այս ձեռքբերմամբ, քանի որ միջազգային մրցակցության մեջ առաջատար լինելու համար Gadget Flow-ի փորձառու թիմն էլ իր մեծ ազդեցությունը կունենա։ Թիմերի մեջ սկսված համագործակցությունը, արդեն իսկ սկսել է իր պտուղները տալ։ Gadget Flow-ի նորանշանակ տնօրեն է դարձել TCF-ի թվային գովազդների բաժնի ղեկավար Աստղիկ Ազարյանը»,- տեղեկացրեց TCF-ի համահիմնադի, Մարդկանց ու մշակույթի ղեկավար Մարիամ Համբարձումյանը։

Գործարքի իրականացման ողջ ընթացքի ֆինանսական խորհրդատվությունը կատարվել է Երևանում տեղակայված «Dimension Investments» ընկերության կողմից։

TCF-ը բազմակոմպոնենտ էկո համակարգ է, որն օգնում է ստեղծարարներին գնահատել գաղափարի  կենսունակությունը և հաջողությամբ իրականացնել արշավներ քրաուդֆանդիգային ու e-commerce հարթակներում, ինչպես նաև հնարավորություններ է ստեղծում ստեղծարարներին կրթվելու ու համագործակցելու։ Իսկ նորարարություններով հետաքրքրված միլիոնավոր մարդկանց համար հնարավոր է դարձնում տեղեկանալ պրոդուկտների մասին աշխարհի ամենավերջին նորություններին և դրանք լավագույն պայմաններով ձեռբ բերել։  TCF-ն  այն եզակի ընկերություններից է, ում հաջողվել է կյանքի կոչել 1,000-ից ավել նորարարական գաղափար՝ ընդհանուր առմամբ հավաքելով 100 միլիոն դոլարից ավել գումար։ Ավելին իմանալու համար այցելեք՝ https://thecrowdfundingformula.com/

Gadget Flow-ն նորարարական պրոդուկտներ բացահայտելու առաջատար հարթակ է, որտեղ միլիոնավոր նորարություններ սիրող օգտատերեր ծանոթանում են տեխնոլոգիական, սարքեր սարքավորումների ոլորտների և քրաուդֆանդինգային արշավներում առկա ամենավերջին նորություններին։ Հարթակում կա 250 կատեգորիաներում տեղաբաշխված մոտ 30,000 նորարարական պրոդուկտ։ 2011 թ-ից ի վեր Gadget Flow-ն երկու անգամ ներառվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թոփ 360 ձեռնարկատիրական ընկերությունների ցանկում։ Ավելին իմանալու համար այցելեք՝ https://thegadgetflow.com/

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46