Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
05/04/2012 10:58
Կիսվել

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ն ամփոփել է  հաճախորդների կողմից անկանխիկ գործարքների կատարման խթանմանը նպատակաուղղված եռամյսա հատուկ առաջարկի արդյունքները: Ակցիան հայտարարվել էր MasterCard-ի հետ համատեղ, ընդ որում՝ այս տարի առաջին անգամ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը հանդես է եկել որպես բացառիկ գործընկեր:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մամուլի ծառայությունից՝ բանկի հարյուրից ավելի հաճախորդներ այսօրվանից կստանան նվերները` թվային տեսաշրջանակներ: Քարտատերերից 52-ը ընտրվել էին անկանխիկ գործարքների քանակի (առնվազն 50 գործարք), մնացած 50-ը` գումարով ամենաշատը կատարված գործարքների (առնվազն 1,000,000 դրամին համարժեք ընդհանուր գումարով անկանխիկ գնումներ) սկսզբունքով: Անկանխիկ գործարքները պետք է կատարվեին 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում:

«Մեզ համար չափազանց հաճելի էր տեղեկանալ, որ MasterCard-ի ընտրել է հենց  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը»` որպես բացառիկ գործընկեր Հայաստանում անկանխիկ գործարքները խրախուսելու և խթանելու համար: Շատ գոհ ենք այս նախաձեռնության հաջողությունից և արձանագրված արդյունքներից», – այս կապակցությամբ ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հունվարի 31-ը ընկած ժամանակահավածում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից թողարկված կրեդիտ և վճարային քարտերով իրականացվել է ընդհանուր առմամբ 4.9 միլիարդ ՀՀ դրամի անկանխիկ գործարք: Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 29%:

Հիշեցնենք, որ 2011 թվականի աշնանը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը վերսկսեց իր բանկոմատներով միջազգային ՎԻԶԱ և ՄաստերՔարտերի, ինչպես նաև սկսեց ԱրՔա քարտերի սպասարկումը: Բանկը նաև սկսել է թողարկել չիպային քարտեր, որոնք մագնիսական ժապավենով քարտերի համեմատ անվտանգության շատ ավելի բարձր մակարդակ են ապահովում: Ի լրումն 53 սովորական բանկոմատների, բանկը նաև սեպտեմբերին գործարկել է Հայաստանում առաջին հընթացս բանկոմատը, որը գտնվում է Մյասնիկյան 20Ա հասցեում` “Արաքս” բենզալցման եւ տեխսպասարկման կայանում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52