Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Շուրջ 900 երիտասարդ մասնակցել է «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանսին
08/06/2023 17:13
Կիսվել

Շուրջ 900 երիտասարդ մասնակցել է «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանսին

Հունիսի 3-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի ունեցավ «Ֆորմուլա Վարդենիս» թվային կոնֆերանսը՝ մի հարկի տակ համախմբելով Գեղարքունիքի ու հարակից մարզերի շուրջ 900 երիտասարդների: TCF ընկերությունների խումբն արդեն երրորդ տարին անընդմեջ իր ծննդյան օրը նշում է գիտելիքի ու փորձի վերադարձի ձևաչափով՝ օգնելով մարզերի երիտասարդներին տեղեկանալ ամենաարդի մասնագիտությունների, օգտակար թվային գործիքների ու համացանցի շնորհած գլոբալ հնարավորությունների մասին։ Այս բարի ավանդույթը սկիզբ է առել 2021 թվականին «Ֆորմուլա Գորիս»-ով, ապա շարունակվել «Ֆորմուլա Եղեգնաձոր»-ով, իսկ այս տարի Ֆորմուլայի հերթական կանգառը  Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում էր՝ Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում:

Կոնֆերանսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան TCF համահիմնադիրներ Նարեկ Վարդանյանը և Մարիամ Համբարձումյանը, որին հաջորդեցին խոսնակների հետաքրքիր ելույթները, աշխատաժողովներն ու ակտիվ հարցուպատասխանը։

«Կոնֆերանսի շրջանակներում երիտասարդների հետ կիսվեցինք թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին արդի գիտելիքներով և կուտակված հարուստ փորձով։ Ելույթ ունեցան ինչպես TCF-ի առաջատար մասնագետները, այնպես էլ մեծ հաջողությունների հասած ընկերությունների հիմնադիրներ և իրենց ոլորտներում լուրջ ձեռքբերումներ ունեցող բարձրակարգ մասնագետներ։ Սա անշուշտ կմոտիվացնի մասնակիցներին հավատալ իրենց ուժերին, կրկնել և, ինչու ոչ, գերազացել խոսնակների հաջողությունները»,- նշեց TCF ընկերությունների խմբի համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը։

Կոնֆերանսի կարևոր մաս էին կազմում աշխատաժողովները, որոնց արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին աշխատաշուկայում արդյունավետ հանդես գալու հմտություններ՝ գրագետ LinkedIn-յան էջ ու ինքնակենսագրական կառուցելու տեսքով, ծանոթացան ամենահայտնի ֆրիլանսինգային հարթակներին և այդտեղ հաջողելու գաղտնիքներին, ինչպես նաև «No code» գաղափարին, ինչը թույլ է տալիս առանց կոդավորման առցանց ներկայացնել ծառայություններն ու ապրանքները։ (Կոնֆերանսի թեմաներին և խոսնակների ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ օրակարգում)

Միջոցառումը նշանավորվեց նաև Վարդենիսի քաղաքային գրադարանում TCF գրքասերների անկյան բացմամբ։ Ժամանակակից կահավորմամբ այս անկյունը հագեցած է անձնային աճի, բիզնեսի ու մարքեթինգի մասին շուրջ 100 ամենաարդի գրքերով,  ինչպես նաև էլեկտրոնային գրքերի ընթերցիչով (Kindle)՝ հասանելիություն ապահովելով համացանցում հասանելի հազարավոր գրքերի և TCF-ի էլեկտրոնային գրադարանին։

«Մեր նպատակն է նպաստել մարզերի երիտասարդների շարունակական կրթությանն ու զարգացմանը, և այս գրքերը վստահաբար շատ դեռահասների ու երիտասարդների մտահորիզոնի ձևավորման, երազելու, մեծ մտածելու կարողության զարգացման և մոտիվացիայի աղբյուր են հանդիսանալու»,- նշեց TCF ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը։

Կոնֆերանսի ողջ ընթացքում մասնակիցները նաև ակտիվ նեթվորքինգ էին անում մշակույթի պալատում հատուկ առանձնացված և կահավորված կղզյակներում։ Նոր ծանոթություններն ու կապերը էլ ավելի արժեքավոր դարձրին երիտասարդների մասնակցությունը «Ֆորմուլա Վարդենիս» կոնֆերանսին։ Ամենաշատ կապեր հաստատած մասնակիցները և կամավորները մրցույթի արդյունքում պարգևատրվեցին տարատեսակ նվերներով․ Karapp ընկերությունը 50 մասնակցի ընձեռեց իրենց հավելվածի եռամյսա անվճար բաժանորդագրություն, իսկ 10Web ընկերությունը 5 մասնակցի տրամադրեց 1 տարով կայք ունենալու բաժանորդագրություն։

Կոնֆերանսի ողջ ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան խոսնակների հետ կիսվել իրենց բիզնես մտքերով, ստանալ օգտակար խորհուրդներ և սպառիչ պատասխաններ իրենց հուզող բոլոր հարցերին։ Կոնֆերանսն ամփոփվեց հետաքրքիր պանելային քննարկմամբ՝ միջազգային պրոդուկների ու ծառայությունների ստեղծման գործում մարզերի ներուժի բացահայտման ու կիրառման դերի մասին։

««Ֆորմուլա Վարդենիս»-ն այլևս իրականություն է։ Սա, միանշանակ, մեր հաջողությամբ իրականացված մասշտաբային նախագծերից մեկն է, թեև հեշտ չի եղել այն կազմակերպելը։ Կարծում ենք՝ հաջողելու նախապայմաններից էր նաև մեզ միացած բոլոր աջակիցների պատրաստակամությունը օգնելու սահմանամերձ դարձած Վարդենիսում իրականացնել ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումը»,- նշեց TCF ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը։

TCF ընկերությունների խումբը իր շնորհակալությունն է հայտնում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Գրիգորյանին, մարզպետարանի աշխատակազմին, Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին, համայնքապետարանի ողջ աշխատակազմին, Վարդենիսի մշակույթի պալատի տնօրեն Արմեն Խաչատրյանին, Վարդենիսի քաղաքային գրադարանի տնօրեն Քրիստինե Պետրոսյանին և միջոցառման իրականացմանն աջակցած բոլոր մասնակիցներին միահամուռ ջանքերով «Ֆորմուլա Վարդենիս»-ն իրականություն դարձնելու համար։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69