Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԿԱՊԻ ԱՌԱՋԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ
27/04/2012 15:09
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԿԱՊԻ ԱՌԱՋԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Այսօր՝ ապրիլի 27-ին, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) նախաձեռնությամբ  Երևանում` Ազատության պողոտայի 24/1 հասցեում, բացվեց Հայաստանում կապի առաջին թանգարանը:

Թանգարանի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը,  «ՎիմեպելԿոմ» ընկերության ղեկավարությունն՝ ի դեմս ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկու, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը, ՌԴ դեսպան Եվգենի Կավալենկոն, ինչպես նաև ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներ: 

Կապի թանգարանում ներկայացված են  հեռախոսային կապի և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաև իմանալ աղետի գոտում  կապի վերականգնման գործընթացում հայ կապավորների ունեցած ներդրման մասին:   

«Ես շատ ուրախ եմ մասնակցել այս նշանակալից իրադարձությանը` տեսնելով որ Beeline թիմը ձգտում է հաճախորդներին պարգևել ոչ միայն ուրախ շփում, այլ նաև փորձում է պահպանել  կապի տեխնոլոգիաների զարգացման պատմությունը սերունդների համար: Ես համոզված եմ, որ այս պատմության էջերը մենք կհամալրենք նոր հաջողություններով և ձեռքբերումներով` Հայաստանի հարուստ փորձին ավելացնելով աշխարհի լավագույն երկրների փորձը»,- նշեց «ՎիմեպելԿոմ» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին:

«Կապի թանգարանը հիմնադրվել է «ԱրմենՏել»-ի կողմից պատմական ժառանգությունը պահպանելու և հեռահաղորդակցության զարգացման պատմությանը ծանոթացնելու նպատակով: Ժամանակակից աշխարհում կյանքն անհնար է պատկերացնել առանց կապի ծառայությունների, իսկ մեր ընկերությունն, որն այս բնագավառի զարգացման առաջատարներից է, իր պարտքն է համարում պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին այս պատմությունը. պատմություն մեր երկրի, մեր ընկերության և մեր հերոս կապավորների  մասին», – իր խոսքում նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հատկանշական է, որ մոտ ապագայում «ԱրմենՏել» ընկերությունը ծրագրում է բացել նաև թեմատիկ գրադարան, ինպես նաև կազմակերպել անվճար այցելություններ՝ դպրոցականների և ուսանողների համար:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52