Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
11/05/2012 16:44
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը` ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցել է «Կանգ առ ակնթարթ, դու գեղեցիկ ես» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսի անցկացմանը, որի կազմակեպիչն է «Մշակույթ» հասարակական կազմակերպությունը: «Կանգ առ ակնթարթ, դու գեղեցիկ ես» լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել են շուրջ 50 երիտասարդ լուսանկարիչներ Երևանի մի շարք ԲՈՒՀ-երից, որոնց թվում էին Երևանի Պետական Համալսարանի, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի, Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի և այլ պետակական հաստատությունների սաններ:

Մարտ ամսվա ընթացքում ուսանողները լուսանակարում էին խորագրին համապատասխան` մշակութային կոթողներ, գեղեցիկ ակնթարթներ, կենդանիներ և ներկայացնում մեկ հաջողված լուսանկար: Այնուհետև, մայիսի 11-ին Երևանի Պետական Համալսարանի կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ ցուցահանդեսը և պարգևատրման արարողությունը:

Պատվավոր ժյուրիի ներկայացուցիչներն ընտրեցին լավագույն աշխատանքները: 1-ին տեղը զբաղեցրեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող Մարիա Պապյանը, ով արժանացավ  հայտնի լուսանկարիչ և օպերատոր Ալբերտ Յավուրյանի անվան  առաջին մրցանակին, 2-րդ տեղը զբաղեցրեց Վահրամ Մոսինյանը և 3-րդը` Գևորգ Ղոսալմյանը: «ԱրմենՏել» ընկերության և «Մշակույթ» հասարակական կազմակերպության կողմից յոթ երիտասարդներ պարգևատրվեցին պատվոգրերով և  մրցանակներով: Բոլոր մասնակիցները ստացան խրախուսական պարգևներ «ԱրմենՏել» ընկերության կողմից:

«ԱրմենՏել ընկերությունը մեծ նշանակություն է տալիս երիտասարդների զարգացման ուղղված, մշակութային արժեքների պահպանմանն և կրթական ծրագրերին: Ուրախ ենք, որ «Կանգ առ ակնթարթ, դու գեղեցիկ ես» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսի ընթացքում ի հայտ եկան երիտասարդներ, ովքեր լուսանկարների միջոցով բացահայտեցին իրենց արվեստագիտական մտածողությունը ու գեղարվեստական ճաշակը», – նշել է «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

«Շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդներն այսչափ ակտիվություն ցուցաբերեցին մեր կողմից կազմակերպված այս լուսանկարչական ցուցահանդեսին, որի նպատակն էր խթանել լուսանկարչական արվեստը Հայաստանում և ներմուծել ավելի բարձր ու պրոֆեսիոնալ չափանիշներ արվեստի այս ուղղության մեջ: Ցանկացած ֆիլմ սկսվում է ճիշտ և գեղագիտական առումով արժեք ներկայացնող կադրից և ես լիահույս եմ, որ գուցե հենց մեր մրցույթի մասնակիցների մեջ են այն երիտասարդները, ովքեր վաղը պետք է պրոֆեսիոնալ ձևով ներկայացնեն լուսանկարչական արվեստը և կինոարվեստը Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս: Հայ ազգը շատ տաղանդավոր է և իր մեջ կրում է մեծ պոտենցիալ և ի զորու է իր մշակույթով նվաճել ու գերել աշխարհը. եկեք կրողը և պահպանողը լինենք մեր մշակույթի ու շարունակենք ստեղծագործել անկախ ամեն ինչից, քանզի իրական արվեստագետը չի կարող ապրել առանց ստեղծագործելու: Շնորհակալ ենք «ԱրմենՏել» ընկերությանը մեր կողքին լինելու համար և մեր այս մրցույթը հովանավորելու համար», – ասել է «Մշակույթ» հ/կ-ի նախագահ Անի Զախարյանը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37