
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ժամը 8:00-ից Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ, որոնք գտնվել են 2G (GSM) ցանցում, նկատվել են խնդիրներ ելքային զանգերի հետ: Խնդիրը կապված է ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ:
Այս պահին վթարը վերացված է, զանգեր կատարելու հնարավորությունը վերականգնվում է: Ընկերությունը խորհուրդ է տալիս բաժանորդներին՝ ում շարժական հեռախոսներն ունեն համապատասխան հնարավորություն միանալ 3G ցանցին կամ վերաբեռնավորել սարքը:
Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար: