Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-4.00
OIL:  BRENT - 78.16-0.50 WTI - 75.33-0.21
COMEX:  GOLD - 4309.20-0.69 SILVER - 70.70+1.14
COMEX:  PLATINUM - 1761.60-2.09
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.57+0.17 EUR/GBP - 1.1519-0.78
FOREX:  EUR/USD - 1.1519-0.78 GBP/USD - 1.3314-0.81
STOCKS RUS:  RTSI - 1076.11-1.05
STOCKS US: DOW JONES - 51492.55-0.98 NASDAQ - 26021.66-1.34
STOCKS US: S&P 500 - 7420.10-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 71053.49+1.65 TOPIX - 4068.18+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81-1.59 SSEC - 4090.48-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10508.61+0.14 CAC40 - 8430.79-0.20
STOCKS EUR:  DAX - 24934.67+0.10
18/06/2026  CBA:  USD - 368.19+0.13 GBP - 487-6.64
18/06/2026  CBA:  EURO - 422.02-4.82
18/06/2026  CBA:  GOLD - 51397+90 SILVER - 826.32-6.46
BEELINE. ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՈՒԺԱԾ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ
21/05/2012 17:31
Կիսվել

BEELINE. ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՈՒԺԱԾ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ

“ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ 2012թ. մայիսի 18-ի առավոտյան 8:00-ին ընկերության բջջային ցանցում տեղի էր ունեցել տեխնիկական խափանում, որի հետևանքով բաժանորդների մի մասը դժվարություններ էր ունեցել զանգեր կատարելու հետ: Խնդիրը մասնակիորեն լուծվել էր մայիսի 18-ի ցերեկը, սակայն կանչերի  չափազանց մեծ քանակի պատճառով միացել են կրիտիկական ծանրաբեռնվածության սահմանափակման համակարգերը: Կապը լիովին վերականգնվել էր մայիսի 18-ի երեկոյան, բացառությամբ որոշ բաժանորդների, որոնց ցանցում գրանցելու համար կատարվել են անհատական սպասարկման աշխատանքներ:

Պատճառած անհարմարությունների համար ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը և, հավատարիմ մնալով պատասխանատու օպերատորի ռազմավարությանը, հայտարարում է միջադեպից տուժած Beeline բջջային կապի բաժանորդներին անվճար բոնուսային րոպեներ և անվճար ինտերնետ փաթեթներ տրամադրելու մասին:

Հատուցման չափը կկազմի 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Բոնուսները կտրամադրվեն մայիսի 18-ի դրությամբ ակտիվ կարգավիճակում գտնվող բաժանորդներին ավտոմատ կերպով՝ սկսած մայիսի 24-ից` մեկ շաբաթվա ընթացքում և կարող են օգտագործվել տրամադրման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:

“ԱրմենՏել” ՓԲԸ շնորհակալություն է հայտնում խափանման ընթացքում ընկերությանը սատարած իր բոլոր բաժանորդներին և վստահեցնում, որ կձեռնարկի ամեն հնարավորը, որպեսզի արդարացնի բարձր որակի և հուսալիության համար Beeline բջջային կապն ընտրած հաճախորդների սպասելիքները:

18/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.19
+0.13
Եվրո (EUR)
422.02
-4.82
Ռուբլի (RUR)
5.0067
-0.029
Լարի (GEL)
138.94
+0.18
51397
+90
Արծաթ
826.32
-6.46