ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՆԵԳՈՐԾՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ
Վիեննայի քաղաքապետարանի մամուլի և տեղեկատվական ծառայությունների միջազգային հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ` 12 հայ երիտասարդ գինեգործներ (հիմնականում Հայաստանի պետական ագրարային համալսարանից) մասնակցել են մայիսի 28-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված ուսումնական այցին: Այս նախաձեռնության իրականացմանն աջակցել են Զարգացման նախաձեռնությունների Վիեննայի կոնսորցիումը,Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) և ավստրիական PAN PLAN խորհրդատվական ընկերությունը:
Ուսումնական այցի ժամանակ մասնակիցները.
-Այցելել են գինեգործական տարբեր դպրոցներ, խաղողի այգիներ, գինեգործների և գինեվաճառների Ավստրիայի հիմնականգինեգործական շրջաններում` Աուերսֆալ, Կլոսթերնբուրգ, Լանգենլոիս, Րորեն (Կրեմսի հարևանությամբ), Կրեմս,Էյսթենսթադ, Թրաուզդորֆ, Կալդորֆ, Սիլբերբերգ, Կոբենդ, Վիեննա, Սթիֆթ Գոթվեյգ:
-Գիտելիքներ են ձեռք բերել Ավստրիայի խաղողի տարբեր սորտերի մշակման, աճեցման, արտադրության, շշալցման,պահպանման, մատակարարման և մարքեթինգի վերաբերյալ:
-Կատարել են փորձի փոխանակում և համագործակցության ճանապարհներ հարթել մի քանի ավստրիացիգինեգործների և գինեվաճառների հետ:
Փակման արարողության ժամանակ երիտասարդ գինեգործները հյուրընկալվել են Ավստրիայում Հայաստանի դեսպան դոկտոր Հ. Ե. Արման Կիրակոսյանի, Ավստրիայի Արտգործ նախարարության Արեվելյան Եվրոպայի ու ՀարավայինԿովկասի Բաժնի Պետ Տիկին Հայտամարիա Կուրըրի, Հայաստանի ու Ուզբէքիստանի նորանշանակ Ավստրիայի դեսպան դոկտոր Ալոիս Կրաութի կողմից: Երիտասարդ գինեգործներին հանձնվել են մասնակցության վկայագրեր: