ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ՑԱԾՐ ԳՆԵՐ` ՌՈՈՒՄԻՆԳՈՒՄ ԳՏՆՎՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎիվաՍել–ՄՏՍ–ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ մինչև օգոստոսի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ՄՏՍ-Ռուսաստանի ցանցում ռոումինգում գտնվող բաժանորդներն իրենց համարով կարող են ուղարկել SMS՝ 9 դրամով և ցանկացած ուղղությամբ, վայելել ինտերնետն ընդամենը 49 դրամ/ՄԲ սակագնով, ստանալ զանգեր՝ րոպեն 29 դրամով, և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին՝ նույնպես 29 դրամ/րոպե սակագնով:
Ընկերության հայտարարության համաձայն՝ ցածր գներից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան Ռուսաստան մեկնելը: