Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ TUNING SHOW ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
22/06/2012 13:34
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ TUNING SHOW ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան հայտարարում են «Tuning Show-2012» մրցույթ-ցուցահանդեսի անցկացման մասին: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 24-ին Երևանում` «Հաղթանակի այգու» տարածքում:  

Ավտոսպորտի  և մոտո-թյունինգի վարպետներն ու սիրահարները կմրցեն 6 անվանակարգում. լավագույն հնչողություն, լավագույն աէրոնկարչություն, լավագույն թափք, լավագույն սրահ, լավագույն Moto-tuning, լավագույն Deep tuning: Շոու-ծրագրի հյուրերի համար կանցկացվի ավտոմեքենայի լավագույն լուսանկար մրցույթ:

«Tuning Show-2012» մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցակիցները կարող են գրանցվել մինչև հունիսի 23-ը ներառյալ: 

«Նախատեսված շոու-ծրագիրը և ավտոմեքենաների Tuning Show մրցույթը «ԱրմենՏել»  ընկերության և էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի համագործակցության ևս մեկ օրինակ է: Ուրախ ենք, որ դարձանք Հայաստանում առաջին անգամ անցկացվող պաշտոնական Tuning Show-ի հովանավորը, և հուսով ենք, որ այն կկրի մասսայական բնույթ, քանի որ յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցության հայտ ներկայացնել կամ այցելել հետաքրքիր և գունեղ միջոցառմանը ընտանիքի և ընկերների հետ միասին», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանն իր հերթին նշել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս նման միջոցառումների անցկացմանը, քանի որ այստեղ կարելի է գնահատել ավտոմեքենաների ձևավորման վարպետությունը: Վարպետությունն այս դեպքում արտահայտվում է ինչպես մեքենայի տեխնիկական հագեցվածության և ձայնային համակարգի, այնպես էլ արտաքին տեսքի կատարելագործմամբ: Այս մրցույթի նպատակն է ցույց տալ ավտոմեքենաների ձևավորման գործում հայ վարպետների տաղանդը, և վստահ ենք, որ մոտ ապագայում մենք կարող ենք հանդես գալ նաև միջազգային մրցույթներում»:

Ավտոմեքենաների Tuning Show-ին ակնկալվում է Հայաստանից և Վրաստանից շուրջ 50 ավտոմեքենաների և մոտոցիկլետների մասնակցություն: Միջոցառումը կազմակերպել է էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ: Միջոցառման անցկացմանն աջակցում են նաև Յունիբանկը, Flash, Apaven և NakOil ընկերությունները:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25